ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Կիևի միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ մրցաշարի հաղթող։ Եզրափակչում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին 3:0 հաշվով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Նորայր Հախոյանն (55 կգ) ու Էդուարդ Սարգսյանը (82 կգ) երրորդ տեղի համար պայքարում զիջեցին։
Նշվում է նաև, որ այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (87 կգ)։
Կոմիտեից հայտնում են, որ ազատ ոճի մեր ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից։-0-