ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության Գավաթի խաղարկությունը:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Վիգեն Խաչատրյանը, բազմամարտում հավաքելով 82,1 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող:
Մրցաշարը մեկնարկել է մայիսի 16-ին և կավարտվի մայիսի 20-ին: –0–