ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Թբիլիսիում մեկնարկել է Ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
ՀԱՕԿ մամուլի ծառայության համաձայն, ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 57, 65, 74 և97 կգ քաշայինները:
Загружается новость ...
"Право"
65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր: Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում:
Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ տարավ, քանի որ նրա մրցակիցը չներկայացավ:
74 կգ Գրիգոր Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Այս քաշային կարգերը ներկայացնող հայ մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:–0–