ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ Աշխարհի 2017 թ.–ի թիմային առաջնության կարճ ծրագրում ստացած միավորների գումարով` գերազանցելով սեփական ձեռքբերումը։
Ինչպես հաղորդում է
Lenta.ru–ն, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Մեդվեդևան ծրագրի համար վաստակել է 80,85 միավոր։ Նախորդ ռեկորդը (79,21 միավոր) սահմանվել էր Մեդվեդևայի կողմից 2016 թ.–ին Մարսելում կայացած Գրան–պրիի եզրափակչում։ Աշխարհի թիմային առաջնության ազատ ծրագրում երկրորդը ռուս գեղասահորդուհի Ելենա Ռադիոնովան է (72,21 միավոր), երրորդը ճապոնուհի Մաի Միխարան է (72,10 միավոր)։ -0-