ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը:
Նախօրեին ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել քառորդ եզրափակչի ուղեգիր:
Նախօրեին պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը:
Այսօր մրցաշարում կմեկնարկի 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից:–0–