Վիկ Դարչինյանը հաղթել է մրցակցին` ենթարկելով նրան ջախջախիչ նոկաուտի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
14:47
12 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (Վախթանգ) փայլուն հաղթանակ է տարել` պարտության մատնելով թաիլանդցի Մանոթ Կոմպուտին։
Առաջին ռաունդի առաջին իսկ վայրկյաններին 41–ամյա Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին։
Մենամարտը տեղի է ունեցել Ավստրալիայում։ Սա Դարչինյանի 43–րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։–0–