ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը սափրել է Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի մարզչի գլուխը։
Իլգար Մամեդովը խոստացել էր արմատապես փոխել սանրվածքը, եթե թիմը կարողանա Ռիայում նվաճել երկու ոսկե մեդալ, և նա կատարել է իր խոստումը։
Համացանցում հայտնվել է հենց այդ պրոցեսի տեսանյութը։ Մարզչի նոր սանրվածքի վրա աշխատել են նրա սաները` սուսերամարտիկներ Յանա Եգորյանն ու Տիմուր Սաֆինը, հաղորդում է Life–ը։
«Խոստացա, որ կսափրեմ գլխիս մազերը, եթե Ռիոյում նվաճենք երկու «ոսկի»։ Ստիպված եմ կատարել խոստումս։ Օլիմպիադայի ավարտից հետո այդպես էլ կանեմ։ Արդյո՞ք պատրաստ եմ։ Իհարկե, վերցնում ես ածելին և անցնում գործի», – «Р-Спорт»–ին ավելի վաղ հայտարարել էր Մամեդովը։
Ռուսաստանի սուսերամարտի հավաքականը Ռիոյի Օլիմպիադայում արդեն գերակատարել է մարզչի ծրագիրը և նվաճել չորս ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։
Այսօր Ռիոյում կխաղարկվեն սուսերամարտի վերջին մեդալները։ Ռուսաստանից սուսերամարտի թիմային մրցումներին հանդես կգան Վադիմ Անոխինը, Վադիմ Ավդեևն ու Պավել Սուխովը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում