ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փրկեց իր թիմին պարտությունից` փոխարինման դուրս գալով «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։
Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը հանդիպման 86–րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 1։1հաշվով։ Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման դուրս եկավ 76–րդ րոպեին։
Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Իվան Կավալյերոն:
«Արսենալն» ու «Վուլվերհեմփթոնն» ուժերը չափումէին Անգլիայի ֆուտբոլի հավաքականի 12–րդ տուրում։–0–