ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Totalsportek»-ը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձի չափերը, հաղորդում է armsport.am-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում է. նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 140 հազար ֆունտ ստերլինգ:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան է՝ 290 հազար ֆունտ: -0-