ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Միրկո Վուչինիչը բաց կթողնի 2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի` Հայաստան–Չեռնոգորիա հանդիպումը վնասվածքի պատճառով, հանդիպման նախօրեին կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը։
«Միրկո Վուչինիչը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզվել է մեզ հետ, սակայն, ցավոք, նա ի վիճակի չէր գալ Երևան և, բնականաբար, բաց կթողնի վաղվա խաղը», – նշեց Տումբակովիչը։
33–ամյա Միրկո Վուչինիչը հանդես է եկել «Լեչչե», «Ռոմա» և «Յուվենտուս» իտալական ակումբների կազմում, իսկ 2014 թ.–ից խաղում է ԱՄԷ–ի «Ալ Ջազիրա» ակումբում։
Որակավորման փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է վերջին տեղը E խմբում` վերջին երեք խաղերի արդյունքում չվաստակելով ոչ մի միավոր։ Յոթ միավորով առաջատարն են Չեռնոգորիան և Լեհաստանը։ Ռումինիայի հավաքականը հավաքել է հինգ միավոր, դանիացիները` երեք միավոր, Ղազախստանի հավաքականը` երկու միավոր։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում