527.46
7.22
475.92
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ծանրորդները աշխարհի առաջնությանը կպայքարեն գլխավոր մրցանակների համար

16:52
11 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Խորվաթիայում Եվրոպայի առաջնությանը հաջողությամբ հանդես եկած հայ ծանրորդները մայիսից կսկսեն նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Առաջին ուսումնամարզական հավաքները նախատեսված է անցկացնել մայիսին Ուկրաինայում, որտեղ նոր սպորտբազա է կառուցվել` ֆինանսական առումով մեզ համար հասանելի: Դրանից հետո երկու-երեք հավաք կանցկացվի արդեն Հայաստանում, ապա Կազանում, որտեղ մենք արդեն եղել ենք մինչ Օլիմպիական խաղերը և որի սպորտբազանա լիովին բավարարում է մեր պահանջները», - ասաց Ալավերդյանը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2017 թ.-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում, որտեղ Հայաստանի հավաքականը առաջնությունից 15-20 օր առաջ նախատեսում է անցկացնել վերջին հավաքը:

«Մենք երբե ք չենք մեկնում առաջնությունների առանց ակնկալիքների», - ընդգծեց Ալավերդյանը:

«Մեր տղաները հոյակապ հանդես եկան Եվրոպայի առաջնությանը: Քանի որ Օլիմպիական խաղերից հետո շատ դժվար է վերականգնվել, ուստի նման կարճ ժամանակում այսպիսի արդյունքները հերոսություն են», - հայտարարեց Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնության և Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն իր հերթին ավելացրեց, որ կանի հնարավոր ամեն ինչ` իր արդյունքները բարելավելու համաև, մասնավորապես «հրում» վարժությունում: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ` առաջին եռյակում տեղ զբաղեցնելու համար», - ասաց մարզիկը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Օգոստոսի 2019
Լևոն Արոնյանը կրկին կպայքարի շախմատի աշխարհի Գավաթի համար
Չորս գրոսմայստերներ Հայաստանից կպայքարեն ՖԻԴԵ 2019-ի շախմատի աշխարհի Գավաթի համար
11:35
15 Օգոստոսի 2019
«Արարատ–Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին` դուրս գալով ԵԼ–ի փլեյ–օֆֆ (ՎԻԴԵՈ)
«Արարատ–Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին` դուրս գալով ԵԼ–ի փլեյ–օֆֆ:
15:21
11 Օգոստոսի 2019
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում
Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
12:37
11 Օգոստոսի 2019
Ըմբիշ Նորայր Հախոյանը՝ Ըմբշամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Ըմբիշ Նորայր Հախոյանը նվաճել է Ըմբշամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալ։
10:42
09 Օգոստոսի 2019
Կարեն Խաչանովն անցել է թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ Մոնրեալում
Ռուսաստանցին երեք սեթերում առաջ է անցել կանադացի հակառակորդից
10:35
07 Օգոստոսի 2019
«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք». Փաշինյանը մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացմանը (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նախօրեին Ստեփանակերտում մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։
13:56
05 Օգոստոսի 2019
Poland Open. Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։
13:25
05 Օգոստոսի 2019
Հայաստանի Մ18 կանանց բասկետբոլի հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության
Հայաստանի Մ18 կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր։
16:20
01 Օգոստոսի 2019
Հայաստանը կազատի Համահայկական խաղերի մասնակիցներին պետտուրքի վճարումից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց ամառային 7-րդ Համահայկական խաղերի օտարերկրացի մասնակիցներին մուտքի պետական տուրքից ազատելու նախագծին:
20:46
25 Հուլիսի 2019
Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով իջել է ՖԻՖԱ–ի վարկանիշում
Չորրորդ տուրից հետո Հայաստանը 6 միավորով տեղափոխվել է 3–րդ տեղ J խմբում։
12:33
23 Հուլիսի 2019
Մխիթարյանը հայերեն է խոսում Adidas–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Adidas–ը` հայկական շեշտադրմամբ. Մխիթարյանը նկարահանվել է գովազդային հոլովակում:
19:59
18 Հուլիսի 2019
Ամերիկացի ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն ներդնել Հայաստանում մարզադաշտի կառուցման գործում (ՎԻԴԵՈ)
Առաջարկն արդեն փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա առաջխաղացման համար