527.46
7.22
475.92
+39
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավորն առաջարկել է սահմանափակել մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում

21:02
10 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը չորեքշաբթի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ժամանակ բարձրացրել է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը։

«Միջազգային հեռուստաալիքների` «Միր», «ОРТ» և «Росcия 1»–ի որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Հնարավոր է արդյո՞ք սահմանափակել կամ անջատել այդ ալիքների հեռարձակումը հակահայկական, հայատյացություն ներշնչող հաղորդումների ցուցադրման ժամանակահատվածում»,– հարց է տվել պատգամավորը, նշելով, որ սա կարևոր քաղաքական հարց է։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր հերթին նշել է, որ դա քաղաքական հարց է, և ասել, որ ինքը բազմիցս ստացել է հարցեր այդ թեմայով, որոնցում որպես օրինակ նշվել են Ուկրաինան և Վրաստանը։

«Մենք պետք է գիտակցենք գինը։ Ուկրաինան զրկվել է ինչ–որ բանից` տարածքներից, Մոլդովան և Վրաստանը` նույնպես։ Այս օրինակները մեզ մի բերեք։ Մենք ունենք լրջագույն խնդիր, և, հավանաբար, այդ ծրագրերի պահպանումը և ստատուս քվոն չարյաց փոքրագույնն են»,– ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ այդ հարցը տվյալ պահին առաջնահերթ օրակարգում չէ, բայց համաձայնեց, որ գոյություն ունի Հայաստանի տեղեկատվական անվտանգության որոշակի սպառնալիք։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
13:10
13 Օգոստոսի 2019
Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է
Նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
11:45
13 Օգոստոսի 2019
Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից
18:05
12 Օգոստոսի 2019
Տեխնիկական խափանումների պատճառով ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոկսվա. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ավելի վաղ Երևան–Մոսկվա պլանային չվերթը չի իրականացվել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառներով։