ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի: /Նովոստի Արմենիա/. Հյուրանոցային համարի համար չվճարած չինացի ճանապարհորդը փախել է հյուրանոցից հեռախոսային լարերով: Դեպքի տեսանյութը հրապարակված է «Ժինմին ժիբաո» YouTube-ի ալիքում, գրում է
Lenta.ru-ն:
Ինչպես մանրամասնվում է Weibo սոցցանցի պարբերականի էջում, լարը անցկացված է եղել 19-րդ հարկի բարձրության մակարդակում: Սկզբից տղամարդը փորձել է հավասարակշռություն պահել,սակայն հետո ուղղակի կախված է մնացել: Դեպքի վայր հասած հրշեջ-փրկարարները հանել են տղամարդուն լարերի վրայից, իսկ ոստիկաները տարել են նրան բաժին: Թե ինչ գումար է դարձել փախուստի պատճառը, չի նշվում: -0-