ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականները կազմել են 15 գործոններից բաղկացած ցանկ, որոնք ավելացնում են վաղաժամ մահվան ռիսկը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես գրում է
iz.ru–ն, The Lancet բժշկական ամսագիրը հրապարակել է մի խումբ գիտնականների ուսումնասիրություն, ովքեր վերլուծել են 195 երկրների տվյալներ 1990–2017թթ.–ին` սննդի անբարենպաստ ռեժիմի հետևանքները որոշելու համար։
Փորձագետների խոսքերով, անբարենպաստ սննդակարգ է համարվում այն ռեժիմը, որի դեպքում առաջանում է օգտակար բաղադրիչների դեֆիցիտ և վնասակար բաղադրիչների ավելցուկ։
Վնասակար բաղադրիչների մեջ է ներառված աղը։ Գիտնականները նշել են նաև ամբողջահատիկի, մրգերի, ընկուզեղենի, բանջարեղենի, բջջանյութի, լոբազգիների, ծովամթերքի, օմեգա 3–ի, կալցիումի և կաթի պակասը։
Բացի այդ, գիտնականների կարծիքով, վտանգավոր սննդային սովորությունների թվում են սննդակարգում տրանսճարպերի քաղցր հյութերի, կարմիր մսի և վերամշակված մսի ավելցուկը։ –0–