526.4
7.25
475.99
+32
Եղանակը Երևանում
Հայ

Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից

12:59
30 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եթե տառապում եք դեպրեսիայից, տագնապից կամ անհանգստության զգացումից, ապա փորձեք բուժել աղիները: Ի՞նչ կապ կա աղիների և դեպրեսիայի միջև: Բայց վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ աղիների միկրոֆլորայի փոփոխություններն ուղղակիորեն ազդում են մեր ուղեղի վրա և որոշակի դեր են խաղում դեպրեսիայի առաջացման հարցում: Ուստի տրամադրությունը և հավասարակշռությունը պահելու համար կարևոր է պահպանել աղիների առողջ միկրոֆլորան:Edaifigura կայքը պատմում է, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում.

1. Հրաժարվեք շաքարից և մշակված սննդամթերքից

сладости, сладкое, печеное, пирожные
 
Պարզագույն ածխաջրերը` մոնոսախարիդները, խախտում են միկրոֆլորայի առողջ բալանսը, քանի որ շատ արագ են մարսվում և յուրացվում են առանց միկրոբների մասնակցության: Դրանք սոված են մնում և սկսում են «ուտել» աղիների պատերը ծածկող լորձը, որը պաշտպանիչ դեր է կատարում: Երբ այդ պաշտպանիչ շերտը խախտվում է, օրգանիզմում բորբոքում է սկսվում:

2. Ավելի շատ բուսական սնունդ և բջջանյութ կերեք    

овощной фреш
        
Բուսական սննդի, հատկապես կանաչ տերևային բանջարեղենի բազմազանությունն ապահովում է միկրոֆլորայի անխափան աշխատանքը:

3. Սահմանափակեք հակաբիոտիկների օգտագործումը

Лекарства, таблетки

Որոշ դեպքերում հակաբիոտիկները չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Բայց դրանց մշտական օգտագործումը կրճատում է աղիքային միկրոֆլորայի բազմազանոււթյունը: Լայն սպեկտրի հակաբիոտիկները հատկապես վտանգավոր են աղիների առողջության համար, քանի որ ախտածին մանրէների հետ սպանում են նաև օգտակարները:

4. Կերեք ֆերմենտավորված սնունդ

йогурт

Ֆերմենտավորված սնունդը բնական պրոբիոտիկ է: Ամենատարածվածը յոգուրտն է, դրանցից ամենաօգտակարը` բնական յոգուրտը, որը նաև հունական են կոչում: Օգտակար են նաև կեֆիրը, թթու կաղամբը: Բայց ուշադիր եղեք` որոշ ֆերմենտավորված ընպելիքներ կարող են ալկոհոլ պարունակել:

5. Ավելի քիչ կարմիր միս և կենդանական ծագման մթերք

еда, мясо

2013 թվականի ապրիլին Nature ամսագրում հետազոտություն է հրապարակվել: Հարվարդի համալսարանի գիտնականները 9 մասնակիցներից բաղկացած մի խմբի համար խիստ դիետա են կազմել: Սկզբում նրանք կերել են միայ միս և պանիր: Նախաճաշը կազմել է բեկոնով ձվածեղ, ճաշին` կողիկ, ընթրիքին` պրոշուտո սալյամի և տարբեր պանիրներ: Դիետայի ավարտից հետո նրանց տվել են այլ սննդակարգ` նրանք կերել են բջջանյութով հարուստ բուսական մթերքներ: Արդյունքները ցույց են տվել, որ առաջին դիետայից հետո աղիներում ավելացել է այն բակտերիաների թիվը, որոնք արտադրում են սրտի համար վնասակար նյութ:

Իսկ երկրորդ դիետան, որը միջերկրածովյան սննդակարգն է, բաղկացած է բանջարեղենից և մրգերից, ձիթապտղի յուղից, ընկուզեղենից, հիանալի միջոց է աղիների աշխատանքը կարգավորելու և դեպրեսիայից ազատվելու համար: -0-
 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
23 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չունեին. Երևանի 2 վարչական շրջանների և 3 մարզերի ջրանջատումը երկարացվել է
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
20:17
23 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը
Ներկայացվել է Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:
17:52
23 Օգոստոսի 2019
Նոր աղբամանների մեծ խմբաքանակն արդեն Երևանում է (ՖՈՏՈ)
600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։
13:18
22 Օգոստոսի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար: