ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Էդինբուրգի համալսարանի գիտնականները վերլուծել են 52 հազար տղամարդկանց տվյալներ և հայտնաբերել են գեներ, որոնք կապված են ճաղատացման հետ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Genetics ամսագրում, հակիրճ դրանց մասին գրում է Medical Xpress-ը:
Ավելի վաղ հետազոտություններն արդեն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը: Սակայն այժմ խոսքը 287 գեների մասին է, որոնցից շատերը կապված են մազերի կառուցվածքի և դրանց զարգացման հետ, գրում է
vokrugsveta.ru-ն:
«Մենք հայտնաբերել ենք հարյուրավոր նոր գենետիկ ազդակներ, որոնք կապված են ճաղատության հետ: Հետաքրքիր էր իմանալ, որ բազմաթիվ գեներ պատկանում են Х-քրոմոսոմին, որոնք տղամարդիկ ժառանգում են իրենց մայրերից», — ասում է հետազոտության համահեղինակ Սասկիա Հագենաարսը:
Գիտնականները հույս ունեն դուրս բերել «մազաթափության բանաձևը», կախված մարդու այս կամ այն գենետիկ մարկերների առկայությունից կամ բացակայությունից: Առայժմ անհատական ճշգրիտ կանխատեսումներ անելը վաղ է, սակայն մասնագետները հույս ունեն, որ իրենց կհաջողվի բացահայտել բնակչության՝ ճաղատացմանն ավելի հակված ենթախումբը: -0-