ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ն «եվրասիական» չէ, «տնտեսական» չէ և «միություն» չէ, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Դա որոշակի հակասությունների որոշակի տարածք է»,– ասել է Իսկանդարյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում։
«Իհարկե, օրինակ, Ղազախստանը լուրջ հակասություններ ունի Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի հետ։ Բայց ես այդքան էլ չեմ հասկանում այդ միությունը լքելու իմաստը, եթե կարելի է հարաբերություններ հաստատել ինչպես Իրանի, այնպես էլ Եվրոպայի հետ։ Եվրոպան միաժամանակ Հայաստանի տնտեսական կարևոր գործընկերն է»,– նշել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով, մի գործընկերոջ շահերը հաշվի առնելը մյուսի հետ գործակցության դեպքում քաղաքական բնական գործընթաց է։
Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է 2015 թվականի հունվարից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում