«Իմ քայլի» ևս երկու պատգամավոր պատրաստ են վայր դնել իրենց մանդատը, եթե ընդդիմությունը նույն կերպ վարվի․ Մակունց
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ Սասուն Միքայելյանից բացի ևս 2 պատգամավոր պատրաստ են վայր դնլ իրենց մանդատները, եթե «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության իրենց գործընկերները նույն կերպ վարվեն։
Ավելի վաղ Միքայելյանը հայտնել էր, որ ինքը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատրաստ է վայր դնել մանդատը, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ծեծկռտուքի մյուս մասնակից Էդմոն Մարուքյանը գնա նույն քայլին։
Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստանը» պետք է հանդես գա արձագանքով և պատասխանի շատ կարճ ժամանակում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվել է ծեծկռտուքի` Սասուն Միքայելյանի մասնակցությամբ:-0-

