436.65
4.37
404.34
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայ սակրավորները Սիրիայում 35 հազ. քմ տարածք են ականազերծել

16:55
01 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ սակրավորները Սիրիայում անցկացվող մարդասիրական առաքելության շրջանակում 5 ամիսների ընթացքում ականազերծել են գրեթե 35 հազար քմ տարածք, երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։

«Հայ փորձագետներն աշխատանքներ են կատարել Սիրիայի հատկապես վտանգավոր շրջաններում, որտեղ անհրաժեշտ էր անհապաղ ապահովել տեղի բնակչության անվտանգությունը»,– նշեց Առաքելյանը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, մարդասիրական առաքելության առաջին խումբն ականազերծել է շուրջ 34 690 քմ տարածք և հայտնաբերել է 29 միավոր ական և պայթուցիկ նյութերի դրվագներ, որոնք ոչնչացվել են սիրիական իշխանությունների կողմից։

Առաքելյանը նշեց, որ հայ փորձագետներն աշխատանքներ են տանում տեղի բնակչության հետ վտանգավոր գոտիներում զգոնության գոտիներում` պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով։

Նա նաև բարձր գնահատեց Հայաստանից մեկնած բժիշկների քրտնաջան աշխատանքը Սիրիայի ոչ միայն հայկական համայնքի, այլ նաև ամբողջ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

«Բժշկական օգնություն է տրամադրվել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին, հիմնականում` երեխաներին։ Կատարվել է շուրջ 1000 թերապևտիկ միջամտություն, 400` վիրաբուժական, 1300 լաբորատոր–ախտորոշիչ քննություններ»,– ասաց նա։

Կենտրոնի տնօրենն առաջին խմբի աշխատանքը գնահատեց բավարար, նշելով, որ հայկական առաքելության անդամներն առաջին օրվանից ստիպված են եղել հարմարվել նոր էքստրեմալ պայմանների։

Երկրորդ խումբը Սիրիա է մեկնել հունիսի 4–ին և կմնա այնտեղ 4 ամիս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել