424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-սիրիական բարեկամությունը քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների երկխոսության լավագույն դրսևորումն է. ՀՀ ԱԺ խոսնակ

14:14
24 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-սիրիական բարեկամությունը, այս երկրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսեւորումներից են, ասաց Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Դամասկոսում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Աբրահամյանի խոսքերով, հայ-սիրիական հարաբերություններն ապացուցում են, որ երկու ժողովուրդներն իրենց շփումներում առաջին հերթին գնահատել են հոգևոր ու մարդկային արժեքները և վայելել փոխադարձ հարգանքը:

Խոսնակը հիշեցրեց, որ Սիրիայում հայերի ներկայությունը հազարամյակների պատմություն ունի: «Սիրիայի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ դուք կարողացել եք պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը, և այսօր սիրիահայությունը  հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է»,- ՀՀ ԱԺ ղեկավարի խոսքերը մեջբերեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։  

Խոսելով հայկական պետության նպատակների մասին՝ Աբրահամյանը նշեց, որ ներկայումս կարևորագույն խնդիրը Հայաստանի պետականության ամրապնդումն ու ուժեղացումն է։

 «Հայաստանը միշտ բոլոր խնդիրների և հակամարտությունների քաղաքակիրթ լուծման տրամաբանությունով է առաջնորդվում, և դա երկխոսության ուղին է»,- ընդգծեց նա։

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ծաղիկներ դրեց Հայոց Ցեղասպանության ղոհերի հուշակոթողին` հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ ԱԺ նախագահը այցելեց «Ս.Թարգմանչաց» ազգային միջնակարգ վարժարան, զրուցեց աշակերտների, հոգաբարձուների խորհրդի անդամների և ուսուցիչների հետ: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Օմայան» մզկիթ, որտեղ գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր