420.39
4.19
395.1
+13
Եղանակը Երևանում
Հայ

Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները

11:04
28 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 1-5-ը Բրյուսել կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը կմիանան Հայաստանի հետ ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քննարկելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը տնտեսական կայունության հարցում նրա առևտրային գործընկերության դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքները բավարարելու գործում, ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը չի բացառել, որ զրույցի ընթացքում կարող է Ադրբեջանի հետ կապված հարց ծագել, սակայն բրյուսելյան հանդիպման նպատակը դա չէ։

«Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի Հայաստանի տնտեսական կայունությանը, որն աշխատում է իր առևտրային գործընկերության դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ»,- ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Նա չի համաձայնել Ադրբեջանի արձագանքի հետ, որտեղ ասվում է, որ «ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է կիսեն պատասխանատվությունը հնարավոր էսկալացիայի համար այս հանդիպումից հետո»:

«Այս հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունը և բավարարել հումանիտար կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ առաջացնել աշխարհի որևէ երկրի մտահոգությունը», – ասել է Միլլերը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ