424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին Սուդանում Ան-12 վթարի հետ կապված խնդիրների լուծման հարցում

17:40
05 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին Հարավային Սուդանում Ան-12 վթարի հետ կապված խնդիրների լուծման հարցում, հինգշաբթի երեկոյան ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Ավիավթարը տեղի է ունեցել չորեքշաբթի Ջուբա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։ Ան–12–ը կործանվել է թռիչքի ժամանակ` թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 40 մարդ։ Ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամները հայեր էին, մյուսը` ռուս, ով էթնիկ հայ էր։

«Եթե Հայաստանից այդպիսի դիմում լինի, ապա Ռուսաստանն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի։ Մենք նախկինում էլ ենք աջակցություն ցուցաբերել նմանատիպ իրավիճակներում, անկախ նրանից, թե որ երկրրի քաղաքացիներ են եղել վթարների կամ այլ միջադեպերի զոհերը»,– ասել է Զախարովան։

Ըստ նրա, ռուսական կողմը կանոնավոր կերպով դիմումներ է ստանում տարբեր պետություններից և պատանդների մասին հարցով, և երրորդ երկրներում քաղաքացիների ճակատագրի հարցով, որտեղ, ըստ այդ պետությունների կարծիքով, Ռուսաստանը կարող է որևէ դեր խաղալ, ինչ–որ օժանդակություն ցուցաբերել։

ԱԳՆ–ն հրապարակել է Հարավային Սուդանում ընկած ԱՆ-12 ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների անունները>>

«Մենք միշտ ցուցաբերում ենք այդ աջակցությունը։ Ինչ–որ դեպքերի մասին մենք ձեզ տեղեկացնում ենք, մյուսների մասին չենք կարող տեղեկացնել, բայց վստահ կարող եմ ասել, որ անհրաժեշտ օժանդակությունը, հնարավոր օգնությունը կցուցաբերվի»,– նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ Մոսկվան նաև շնորհակալ է մյուս երկրներին, որոնք աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին նմանատիպ իրավիճակներում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր