551.42
7.27
484.72
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
10:56
11 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկեց Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։  

ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։

Загружается новость ... "Лево"

Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, փաստաթղթի դրույթները համապատասխանում են Հայաստանի պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում և նպատակաուղղված է դրանց հետագա կարգավորմանը։

Նա նաև հիշեցրեց, որ այս պահին վավերացման բոլոր ընթացակարգերն ավարտել է միայն Էստոնիան։
Նրա խոսքով, ԵՄ–ն արդեն ավարտել է ներքին ընթացակարգերը, որպեսզի համաձայնագրի որոշ դրույթներ կարողանան ուժի մեջ մտնել Հայաստանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո։ Միաժամանակ Նազարյանը հայտնեց, որ այդ դրույթներն անդրադառնում են համաձայնագրի գրեթե բոլոր ոլորտներին։
 
«Փաստաթուղթն արտացոլում է ոչ միայն քաղաքական երկխոսությանը, այլև արտաքին ու ներքին համագործակցությանը վերաբերող հարցերը, առանձին հոդվածով ներկայացված է վիզային ռեժիմի ազատականացման հարցը», – նշեց փոխարտգործնախարարը։–0– 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
18 Դեկտեմբերի 2018
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին և աջակցություն է խոստացել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
16:12
18 Դեկտեմբերի 2018
Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին. պարզաբանում է ՀՀ–ում ՌԴ դեսպանը
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարզաբանել է, թե ինչու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը:
15:11
18 Դեկտեմբերի 2018
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություններ չի բերել. ՌԴ դեսպան
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չի հանգեցրել հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բնույթի փոփոխութան:
13:49
18 Դեկտեմբերի 2018
ՀՀ նախկին վարչապետը և յոթ հազար «գազավիկներ» լքում են ՀՀԿ–ն
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
18:04
17 Դեկտեմբերի 2018
Լուկաշենկոն փորձում է ցույց տալ Բելառուսի դերը. Լարիսա Ալավերդյան
Նախօրեին համացանցում հայտնվել է Լուկաշենկոյի ճեպազրույցի տեսագրության մի դրվագ, որում նա անդրադարձել է Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքին:
11:10
17 Դեկտեմբերի 2018
«Ինչու՞ չես քննադատում Վլադիմիր Վլադիմիրովիչին». Լուկաշենկոն խոսել է զենքի վաճառքի շուրջ Փաշինանյանի հետ ունեցած խոսակցության մասին (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Լուկաշենկոյի ճեպազրույցի հատվածը` Փաշինյանի հասցեին հնչող վիրավորական ռեպլիկով։
15:36
15 Դեկտեմբերի 2018
Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից. «վայր եմ դնում նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները»
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտնել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին:

16:53
14 Դեկտեմբերի 2018
Լուկաշենկո. պետք չէ մեղադրել Բելառուսին, որ զենք է վաճառում Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին:
15:53
14 Դեկտեմբերի 2018
Լուկաշենկոն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին. «Փաշինյանն ընկղմեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»
Ռուս լրագրողները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային:
12:42
14 Դեկտեմբերի 2018
ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի նիստում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
11:44
14 Դեկտեմբերի 2018
Սեմերիկով. «վստահ ենք, որ Հայաստանը կշարունակի ակտիվ աշխատանքը ՀԱՊԿ երկրների հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու գործում»
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
18:09
13 Դեկտեմբերի 2018
Փաշինյանն Արցախի նախագահի հետ քննարկեց ներքին և արտաքին քաղաքականության հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի Երևանում հանդիպեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։