424.11
4.26
393.28
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ամերիկյան զենք գնելու հետ կապված առաջարկ չի ստացել. Մնացականյան

18:51
16 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ամերիկյան զենք գնելու հետ կապված որևէ առաջարկ չի ստացել, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ 

Այս մասին Մնացականյանը հայտարարել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե սկսվե՞լ է, արդյոք, ամերիկյան զենքի գնման հետ կապված որևէ գործընթացը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ շահավետ առաջարկ ստանալու դեպքում հայկական կողմը կդիտարկի նման հնարավորություն։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի շրջանակում այցելել է Հայաստան հոկտեմբերի 24–ին և հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատր Զոհրաբ Մնացականյանի և ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանի հետ։ Բոլթոնը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջարկել է Փաշինյանին գնել ամերիկյան, ոչ թե ռուսական ռազմական տեխնիկա։

Загружается новость ... "Лево"

«Հայաստանը ոչ մի առաջարկ չի ստացել։ Բացի այդ, մեր երկիրը գտնվում է բավականին զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չլուծված հակամարտություն, և խաղաղության ու կայունության ձեռքբերումը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտը մեզ համար բավականին կարևոր հարցեր են։ Նման պայմաններում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր երևույթ է», – նշել է Մնացականյանը։

Այս համատեքստում Մնացականյանը նշել է, որ երբ Հայաստանն իր գործընկերներին դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, նա ընդգծում է, որ չի կարող այդ փաստին վերաբերվել որպես գործնական գործարքի, «քանի որ այդ զենքը կոնկրետ խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքերը», քանի որ տարածաշրջանում նման պայմաններում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է։ 

«Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, և մենք արել և անելու ենք հնարավոր ամեն ինչ` նրանց էկզիստենցիալ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար։ Բնականաբար, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մրցունակությունն ու վճռականությունը` գործելու որպես այդ մարդկանց անվտանգության երաշխավոր։ Միաժամանակ ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ Հայաստանը հետամուտ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – ընդգծել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր