440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բոլթոնի երևանյան այցը. զենք և լեգիտիմություն` տարածքների փոխարե՞ն

17:25
27 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում հոկտեմբերի 21–ին մեկնարկած տարածաշրջանային այցի շրջանակում հոկտեմբերի 25–ին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա հանդիպեց երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Թրամփի խորհրդականը Երևանում անցկացրեց մամուլի ասուլիս և խոսեց իր այցի արդյունքների մասին, ինչպես նաև հանդես եկավ մի շարք հատկանշական հայտարարություններով, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին։

Բոլթոնը, մասնավորապես, նշեց, որ եթե Հայաստանում հասարակական կարծիքի կանխատեսումները հաստատվեն, ապա ընտրություններից հետո վարչապետը կունենա շատ ուժեղ մանդատ` մի շարք վճռորոշ քայլեր և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր իրականացնելու համար։ «Եթե լինի պատրաստակամություն, ապա մենք ևս պետք է աշխատենք, որպեսզի ադրբեջանական կողմից ևս լինի նման արձագանք», – ասաց նա։

Թարգմանության նրբությունները

Եթե Բոլթոնի հայտարարությունը «դիվանագիտական» լեզվից թարգմանեք «մարդկային» լեզվի, ապա կարելի է ասել, որ արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանի մանդատի գնով կլինեն «վճռորոշ քայլեր Ղարաբաղի հարցում», իսկ հայկական կողմից «վճռորոշ քայլեր» կարող են լինել միայն Ադրբեջանին հանձնված տարածքները։

Բոլթոնի հայտարարությունից կարելի է եզրակացություն անել, որ ամերիկյան կողմը պատրաստ է «աշխատել Ադրբեջանի հետ», որպեսզի պաշտոնական Բաքուն հետագայում ևս դրական վերաբերվի «Երևանի վճռորոշ քայլերին»։

Ելնելով բանակցային գործընթացի տրամաբանությունից` Ադրբեջանի կողմից «դրական արձագանք» կդառնա այն, որ նա համաձայնվի ստանալ «շրջանների մի մասը» և ճանաչի Ղարաբաղի որոշակի անցումային կարգավիճակը։

Այդ կերպ, մենք կրկին վերադառնում ենք բանակցային գործընթացի տրամաբանական օղակին, որը կարելի է բնութագրել որպես «տարածքներ` կարգավիճակի փոխարեն», ընդ որում խոսքն անցումային, միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակի մասին է։

Այլ խոսքերով, եթե հայկական կողմն արտաքին լեգիտիմության փոխարեն համաձայնվի տարածքային զիջումների, դրա փոխարեն պաշտոնական Երևանը կստանա Ղարաբաղի կարճատև, վաղանցիկ կարգավիճակ, իսկ Ադրբեջանը` հողեր և ռազմական դիրքի ռազմավարական առավելություն։

Ո՞վ է պատասխանատվություն կրելու տարածքային զիջումների համար

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նա իրավունք չունի իրեն վերագրել մանդատ Արցախի անունից բանակցություններ վարելու համար և պաշտոնական Բաքվի հետ բանակցություններ պետք է վարի պաշտոնական Ստեփանակերտը։

Շատերը կարծում էին, թե Փաշինյանը ճիշտ է վարվում, և որ նման դիրքորոշմամբ նրան կհաջողվի վերադարձնել Արցախը բանակցային սեղանի շուրջ։ Սակայն իրրականկությունն այնպիսին էր, որ պաշտոնական Երևանը հակառակ վարչապետի հայտարարությունների, շարունակել և շարունակում է բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Իրականությունն այն է նաև, որ հետագա հանրահավաքներին Փաշինյանը ղարաբաղյան հարցի լուծման պատասխանատվությունը դրեց ժողովրդի ուսերին՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ ժողովուրդի կարծիքը այն որոշիչ գործոնն է, որը պետք է որոշի` շահավետ է ղարաբաղյան հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ համար, թե ոչ։

«Ժողովրդի կարծիքը» ձևավորման հետևում Փաշինյանը թաքցրել է խնդրի կարգավորման սեփական տեսլականը, սակայն Ջոն Բոլթոնն իր «Փաշինյանից որոշիչ քայլերի ակնկալիք» հայտարարություններով վերադարձրել է Փաշինյանին երկնքից։ Ի դեպ, ավելի վաղ Փաշինյանին իրականություն է վերադարձրել նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը՝ հայտարարելով, որ ղարաբաղան հակամարտության ցանկացած լուծում կպահանջի «գրավյալ տարածքների» որոշ մասին վերադարձ։

Սակայն, փաստացի, Փաշինյանը, ինչպես նրա նախորդները, շարունակում է բանակցություններ տանել նախկին ձևաչափով։ Դա նշանակում է, որ տարածքներ զիջելու հարցը նույնպես քննարկվում է, սակայն հիմա փորձ է արվում այդ հարցի պատասխանատվությունը գցել կամ պաշտոնական Ստեպանակերտի, կամ Հայաստանի ժողովրդի վրա:

Երկիմաստության տեղ չկա

Բոլթոնի հայտարարությունների մասով տարբեր կարծիքներ են հնչում, սակայն ամերիկացի դիվանագետը երկիմաստության տեղ չի թողել։

Բոլթոնը բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանը, չնայած բոլոր հայտարարությունների, բանակցություններ է վարում իր և Լեռնային Ղարաբաղի փոխարեն։ Իսկ այդ բանակցությունները տարվում են նաև տարածքների մասով։

Загружается новость ... "Право"

Այդպիսով, Թրամփի խորհրդականը հայատարարել է, որ Փաշինյանը, ով իշխանության է եկել փողոցից, և ով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կստանա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն՝ փաստացի, վերցնելով իր ձեռքը լիակատար իշխանությունը, ստիպված կլինի վճարել դրա համար «որոշիչ քայլերով ղարաբաղյան հարցում»։

Ամերիկացիները պատրաստ են սպառազինել և Հայաստանի՞ն, և Ադրբեջանի՞ն

Բոլթոնի այցը նշանավորվեց նաև կարևոր այլ թեմայի անդրադարձով` ամերիկյան զենքի վաճառքի հավանականությունը Հայաստանին և Ադրբեջանին: Բոլթոնը, պատասխանելով ԱՄՆ նախագահի կողմից Ազատության ակտի 907-րդ լրացումը շրջանցելու որոշում ընդունելու հավանականության մասին հարցին, ասել է, որ այս պահին ղարաբաղյան կողմերից որևէ մեկին զենք վաճառելու վերաբերյալ որոշում այս պահին չկա:

Հիշեցնենք, որ Ազատության ակտի 907-րդ լրացումը վերաբերում է հակամարտող երկրներին զենքի վաճառքի սահմանափակմանը:

«Չեմ կարող կանխատեսել, թե ինչ որոշում կընդունի նախագահը հակամարտության կողմերին զենքի վաճառքի վերաբերյալ, բայց այս պահին իրավիճակն այստեղ այնպիսին է, որ Հայաստանը զենք է գնում հիմնականում Ռուսաստանից, և Ադրբեջանը` 80 տոկոսով, նույնպես Ռուսաստանից, ինչը չի նպաստում հակամարտության կարգավորմանը», - ասել է Բոլթոնը:

Եթե կրկին թարգմանենք «դիվանագիտական» լեզվից «մարդկայինի», ապա ԱՄՆ-ն փաստորեն հակամարտության կողմերին առաջարկում է չսահմանափակվել միայն ռուսական զենքով, այլ նաև գնել ամերիկյան զենք:

Ստացվում է, որ ԱՄՆ-ն մի կողմից հասկացնում է Փաշինյանին, որ դեկտեմբերի ընտրություններից հետո նա ստիպված կլինի «իրագործել մի շարք վճռական քայլեր հակամարտության կարգավորման ուղղությամբ», այսինքն` գնալ տարածքային փոխզիջումների Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, իսկ մյուս կողմից, առաջարկում է Երևանին և Բաքվին գնել ամերիկյան սպառազինություն:

Ստացվում է, որ Հայաստանի նոր կառավարությունը «վճռական քայլերի» դիմաց կստանա Ղարաբաղի համար կարգավիճակ, ամերիկյան զենք գնելու հնարավորություն և «անկախություն Ռուսաստանից»:

Շատ տարիներ առաջ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է մի արտահայտություն, որը թևավոր է դարձել.«Սերգո ջան (դիմելով այն ժամանակի կրթության նախարար Սերգո Երիցյանին), դու լավ չես ապրի, մինչև որ Ղարաբաղի հարցը չլուծվի»:

Բոլթոնի այցի շրջանակում ժամանակն է հիշել այդ արտահայտությունը և նշել, որ Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք ուրախությամբ կընդունի տարածքի հանձնման և ամերիկյան զենքի մատակարարման լուրերը, սպասելով, որ «ապրելն ավելի ուրախ կդառնա»: Ցավոք, այս շրջանակները սխալվում են, և արժե վերանայել Արցախի քարտեզը` հասկանալու համար, թե ռազմավարական ինչ կարևոր նշանակություն ունեն մեզ համար Արցախի բոլոր 7 ազատագրված շրջանները:

Ինչով է հղի տարածաշրջանի համար ժամանակակից զենքի նոր սեգմենտի հայտնվելու տեսանկյունից, կարելի է միայն գուշակել, սակայն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ «մեխից կախված հրացանը տարին մեկ կրակում է»: -0-

Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ, հատուկ «Նովոստի-Արմենիա»-ի համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը