438.87
4.39
404.41
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական փուլն ավարտված է (ՎԻԴԵՈ)

23:26
28 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած կարճատև զրույցի բովանդակության մասին։

«Մենք քննարկել ենք հայ–ռուսական հարաբերությունների հարցերի լայն շրջանակ։ Կրկին անդրադարձել ենք նախորդ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերին։ Ինչպես արդեն ասել եմ, հայ–ռուսական հարաբերությունները անցում են կատարել նոր` աննախադեպ բարձր մակարդակի։ Ամփոփելով այսօրվա հանդիպման արդյունքները` կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված», – ասաց Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ միացման ժամանակ։

«ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և տարաձայնություններ չկան։ Ես կարծում եմ՝ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա հրաշալի աշխատանքային մթնոլորտ, և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում։ Այդ ամենը հնարավորություն է տալիս վաղ թե ուշ հասնել փոխըմբռնման», – նշեց ՀՀ վարչապետը։

Վարչապետը խոսեց նաև այն հարցի մասին, որ ինքն ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս՝ խոսում է մեր երկրի ինքնիշխանության մասին, և դա պետք չէ դիտարկել որպես արտառոց մի բան։

«Հենց մեր առաջին հանդիպումից հետո այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները։ Անկեղծ ասեմ՝ այդ թեման առաջինը բացել է Պուտինը Սոչիում։ ԵՏՄ գագաթնաժողովն էր, երբ հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ նա ասաց՝ ես գիտեմ, որ այդպիսի տեսակետ կա, որ ՌԴ ն բավարար հարգանքով չի վերաբերվում ԵՏՄ իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։ Նա հավաստիացրեց, որ լիարժեք հարգանքով է վերաբերվում գործընկերների ինքնիշխանությանը, և, ընդհակառակը, ընդգծում է այդ սկզբունքի կարևորությունը», – ասաց Փաշինյանը` նշելով, որ սա կարևոր ձեռքբերում է երկրների միջև հարաբերություններում, ինչը հիմք է տալիս դրանց բնականոն զարգացման համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել