ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա միջադեպ էր տեղի ունեցել, որը հանրային լայն հնչեղություն է ստացել:
Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, մտահոգում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Загружается новость ...
"Право"
«Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում: -0-