ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց, հաղորդում է Արցախի ոստիկանությունը:
«Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը
կրակ էր բացել նաև Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։-0-