441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի կարգավիճակի հարցով Փաշինյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հակասող հայտարարությունները (ՎԻԴԵՈ)

20:35
14 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունների հակասությունները։ 

Փաշինյանը հունվարի 4–ին հոդված էր հրապարակել` նշելով, որ 2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը: Հունվարի 13–ին Պոպովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ Ղարաբաղի յոթ շրջանները` մոռանալով տարածքի կարգավիճակի մասին։

«Հնչել են տարբեր հայտարարություններ, պետք չէ դրանք ներկայացնել կոնտեքստից դուրս», – ասաց Այվազյանը` հրաժարվելով մեկնաբանել վարչապետի հայտարարությունը։

Նա նաև հիշեցրեց, որ Արցախի կարգավիճակը եղել և մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը։

«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ինչպես բոլորդ գիտեք, Հայաստանը ժամանակին իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը։ Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Ասեմ ավելին, նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների  շուրջ: Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարևորագույն սկզբունքը և կավելացնեմ՝ եղել է և մնում է այդպիսին», – ասաց Այվազյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման  փաստաթուղթ չէ։

«Դա հրադադարի, զինանդադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը: Սակայն հակամարտությունը  չի կարող համարվել կարգավորված, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես ինքնորոշման, կարգավիճակի հարցը», – ասաց Արա Այվազյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ