438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին

15:57
23 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում։

«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են; Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում և շատ վճռական ենք տրամադրված մնալու մեր հայրենիքում։ Ինչպես ասացի, 35 տարի է, ինչ այս կռիվը շարունակվում է, և մենք պաշտպանում ենք մեր տարածքը և հավատում ենք մեր արժեքներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք բախվում ենք, հավատում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի և նվիրված կմնա սեփական հայրենիքին», – ասել է նա` պատասխանելով այն դիտարկմանը, թե տպավորություն է, որ եթե այդպես շարունակվի, «տարածքը երկար ժամանակ չի կարող գոյատևել։ Մարդիկ տառապելու են, և դա չի կարող շարունակվել»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Վարդանյանը տարածքն անվանում Արցախ այն դեպքում, երբ Ադրբեջանի կառավարությունը ինչպես նաև միջազգային հանրությունը այն անվանում են Լեռնային Ղարաբաղ ` Վարդանյանը հայտարարել է, որ եթե նայեք 80-ականների Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության պատմության դասագրքերը, ապա նույն Արցախ անունը հիշատակվում է որպես հայկական տարածք։

Խոսելով այն մասին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարը` Արցախի պետնախարարը հայտարարել է, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ առումով «էկոակտիվիստները», որոնք քաղաքացիական անձինք են։

«Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է», – պարզաբանել է Վարդանյանը։

Միաժամանակ Արցախի պետնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետևում է 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որն այսօր Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է։

«Որովհետև նրանք երաշխավորել են բաց ճանապարհ Արցախում ապրող հայերի համար առանց որևէ վերահսկողության, և այժմ դալիովին խախտում են», – ընդգծել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ