ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է գրանցվել հանգստյան օրերին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
Ինչպես հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը Հայաստանի ոստիկանության վերլուծության, տեղեկատվության և ԶԼՄ–ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, օգոստոսի 12–ին ժամը 9։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողատարածքներից մեկի ծառի տակ նորածին է հայտնաբերվել։
Загружается новость ... "Лево"
Ջանոյանի խոսքով, այս պահին քննություն է կատարվում` դեպքի հանգամանքները պարզելու համար։
Երեխան տեղափոխվել է Երևան։ Այս պահին նա գտնվում է «Սուրբ Աստվածածին» ԲԿ–ում։
Հայկական լրատվամիջոցների տվյալներով, նորածինը վերակենդանացման բաժանմունքում է։
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը հիվանդանոցից երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություն տալուց զերծ մնացին։ -0-