Սևանում ռուս զինծառայող է խեղդվել

14.08.2017, 14:34
Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

Սևանում ռուս զինծառայող է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի, /Նովոստի–Արմենիա/. 2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։

ՀՀ քննչական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։-0-