438.97
4.35
404.36
+10
Եղանակը Երևանում
Հայ

Գլխի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածք. Սիսիանում նախկին ամուսինը դաժանորեն ծեծել է 32–ամյա կնոջը

17:50
12 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը, մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019թ մարտի 7-ին՝ ժամը 15։15-ին, «Սիսիանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14։25-ին, «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1986 թվականին։

Փաստի առթիվ 2019թմարտի 7-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): 32-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժած կնոջ նախկին ամուսինը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:

Նախաքննությամբ պարզվել է, որ կինը վնասվածքներն ստացել է նախկին ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. մարտի 7-ին ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքում գործող ՍՊ ընկերության աշխատասենյակում 47-ամյա տղամարդը ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով «գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցումի, գլխի շրջանի բազմաթիվ կտրած, պատռած, ստորին ծնոտի կտրած, աջ դաստակի 5-րդ մատի պատռած վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. մարտի 10-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել