ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Երևանում։
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 18-ին, ժամը 17.30-ին, Երևանի Երևանյան խճուղում՝ «Սուրբ Հարություն» եկեղեցու մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա Արաքսյա Գևորգյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։–0–