527.46
7.22
475.92
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 27-ամյա տղան սպանել է մորը և դանակի հարվածներ հասցրել հորը

17:32
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:

Անգամ, երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք», և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Ըստ աղբյուրի, սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է: Քննիչի որոշմամբ Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
13:02
15 Օգոստոսի 2019
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի: