437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ (ՖՈՏՈ)

17:29
13 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի և Երևան քաղաքի՝ 1963 և 1989 թթ. ծնված բնակիչների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ս.Ավագյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ անձ՝ ծնված 1995 թվականին, ով միջամտել է վիճաբանությանը, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:

«Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նախնական տվյալներով, դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես ուղևոր նստել են Սարգիս Ավագյանի կողմից շահագործված տաքսի ավտոմեքենան, ավտոմեքենայի սրահում վիճաբանել վերջինիս հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած 1989թ. ծնված երիտասարդ տղամարդն իր մոտ գտնված սուր կտրող-ծակող առարկայով, Ս.Ավագյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ «կարծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցումով վերք, սրտի աջ նախասրտի վնասման» ձևով մարմնական վնասվածք:

Այնուհետև նույն անձը հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «որովայնի առաջային պատի չթափանցող կտրած երկու վերքերի» ձևով միջին ծանրության մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել 1989թ. ծնված տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

«Լուսնկարում պատկերված անձի գտնվելու մասին տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` 57-43-81 հեռախոսահամարներով», – նշվում է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–

подозреваемый

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը