ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` հուլիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Загружается новость ... "Лево"
Ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձորի հատվածի թունելի սկզբնամասում Mercedes մակնիշի 9շ ավտեմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին, հաղորդում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:–0–