ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր տղամարդ կա ընկած, հաղորդում է shamshyan.com–ը։
Загружается новость ... "Лево"
Մինչ հրշեջ-փրկարարների` դեպքի վայր հասնելը Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահանում է Լյուքսեմբուրգի 3-րդ շենքի բնակիչ 62-ամյա Վաչագան Նավասարդյանը։
Կայքի տեղեկություններով՝ Նավասարդյանը Լյուքսեմբուրգի 1-ին շենքի 28 բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել 5-րդ հարկից։
Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։–0–