ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով տուժել էր մոսկովյան բարերից մեկում գրանցված վեճի հետևանքով, վիրահատվել է Մոսկվայի Գելմգոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում և հիմա իրեն լավ է զգում։
«Նրա վիճակը դեպի լավն է գնում։ Աչքը լավանում է», – ՏԱՍՍ–ին տեղեկացրել է գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԱՆ գլխավոր ակնաբույժ Վլադիմիր Ներոևը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես տեղեկացրել է ինստիտուտի մամուլի քարտուղար Ֆատիմա Կոչևան, Նասերին իրեն լավ է զգում վիրահատությունից հետո։ «Սամին կտրականապես արգելել է մեկնաբանլ նրա վիճակը։ Նա իրեն լավ է զգում։ Դա այն ամենն է, ինչ թույլատրվում է ասել», – նշել է նա։
Օգոստոսի 5–ին Նասերին տուժել է Մոսկվանի կենտրոնում գտնվող բարերից մեկի այցելուի հետ ծեծկռտուքի հետևանքով։–0–