ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը «Տաքսի» հայտնի ֆիլմաշարում, ծեծի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնի բարերից մեկում
Այս մասին հաղորդում է ՌԲԿ–ն`հղում անելով Մոսկվայի ՆԳՆ ԳՎ–ի աղբյուրին և ոստիկանության տարածքային բաժնի զրուցակցին։
Ինչպես հաղորդել են ՌԲԿ–ի աղբյուրները, Նասերին գտնվել է բարում իր եղբոր Լարբիի հետ, նրանց մոտ կոնֆլիկտ է առաջացել մեկ այլ մարդու հետ, ինչից հետո հարվածել են դերասանի դեմքին։ Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում նրա մոտ ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք»։ Բուժզննումից հետո դերասանը հեռացել է հիվանդանոցից։
Մոսկվայի ՆԳՆ ԳՎ–ի մամուլի ծառայությունից ՌԲԿ–ին հայտնել են, որ տեղեկություն չունեն ֆրանսիացի դերասանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին։ Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատուում նշել են, որ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին իրենց չի դիմել։ Սակայն ՌԻԱ Նովոստիին տեղեկատուից հաստատել են, որ դերասանը դիմել է բուժօգնության։ Ֆրանսիացի դերասանի գործակալը ՌԲԿ–ին նշել է, որ տեղեկություն չունի միջադեպի մասին։
2005 թ.–ի Նասերին, մոխրամանը ձեռքին, հարձակվել էր մի տղամարդու վրա Փարիզի ռեստորաններից մեկում։ Իր այդ արարքի համար դերասանը դատապարտվել էր երկու ամսվա ազատազրկման։ 2006թ.–ի դեկտեմբերին նա դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման և 8 հազար եվրո տուգանքի ոստիկանին վիրավորելու համար։ 2017 թ.–ին Նասերին այցելել էր Ղրիմ և դարձել Տաքսիստների ղրիմյան արհմիության պատվավոր անդամ։ Դրանից հետո Ուկրաինայում նա ներառվել էր «Խաղաղապահների» բազա, որում առկա է տեղեկատվություն այն մարդկանց համար, ովքեր, ադմինիստրատորների կարծիքով, ունեն ռուսամետ դիրքորոշում, ինչպես նաև համագործակցում են Լուգանսի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ։–0–