437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Բալահովիտում հարսանյաց հանդեսն ավարտվել է վիճաբանությամբ` զենքի գործադրմամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

21:05
14 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։

Գերատեսչության հաղորդմամբ, 2017թ նոյեմբերի 12-ին ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել, ինչից մոտ մեկ ժամ անց «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «ծնկան հոդի, ճակատի և ծոծորակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։

Загружается новость ... "Лево"

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասը մարմնական վնասվածքն ստացել է Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 2 պարկուճ, մահակներ, մետաղյա ձողեր և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն), որը նոյեմբերի 12-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում։

Նախնական քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանությունը սկսվել է նոյեմբերի 11-ի երեկոյան «Գետափ» ռեստորանի մոտ, որտեղ երիտասարդները մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Երգիչներից մեկի համերգային համարի պատճառով առաջացել է վիճաբանություն, ինչը շարունակվել է Բալահովիտի կաթի գործարանի մոտ՝ վերաճելով խուլիգանության, որին մասնակցել են նաև այլ անձինք։

Բալահովիտի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։

Քննությամբ պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը՝ ծնված 1995թ., ձերբակալվել է, ևս մեկին՝ ծնված 1998թ., ձերբակալելու որոշում կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կոտայքի բաժնի համապատասխան ծառայողներին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը