483.21
-0.3
592.37
+6.21
8.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հրազդանում 40–ամյա կինը մեղադրվում է սեփական նորածնին սպանելու մեջ. նա երեխային թողել է զուգարանագոգում
19:45
14 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառյաությունը։

Մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ մարզի 40-ամյա բնակչուհուն:

Գերատեսչության հաղորդմամբ, 2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածինը մահացել է շնչահեղձության հետևանքով, պարզվել մոր ինքնությունը։ 

Загружается новость ... "Право"

Այսպես, ըստ քննության տվյալների՝ 40-ամյա կինը 2017թ. մայիսի 11-ին ժամը 10:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի իր բնակարանում ՝ լոգարանում, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության, ծննդաբերել է արական սեռի երեխա: Այնուհետև նորածնին մեկ ժամից ավել թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի հետևանքով մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում և պտղաջրերով փակվելու հետևանքով վերջինս մահացել է: Մի քանի օր անց նորածնի դին՝  պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, տեղափոխվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք, որտեղ էլ դին հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
15 Հունվարի 2018
Կադրեր Թուրքիայում ժայռից կախված Boeing–ի ներսից
Համացանցում հայտնվել է տեսանյութ Թուրքիայում ժայռից կախված օդանավի ներսից։
20:38
15 Հունվարի 2018
Երկու օրում ինքնասպանության 2 փորձ է կատարվել Երևանում
Կիրակի և երկուշաբթի Երևանում կանխվել է ինքնասպանության երկու փորձ։
14:39
15 Հունվարի 2018
Դանակահարություն Պերմի դպրոցներից մեկում. վիրավորների թվում հայ կա (ՖՈՏՈ)
Պերմում երկու դիմակավորված անձինք ներխուժել են դպրոց ու դանակահարել աշակերտներին:
13:42
15 Հունվարի 2018
Կրակոցներ Արմավիրի մարզում. 29-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Երեկ՝ հունվարի 14-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
12:59
15 Հունվարի 2018
Երևանում ուղևորատար ավտոբուսը բախվել է մեքենայի հետ. կան տուժածներ
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
11:47
15 Հունվարի 2018
Արտակարգ պատահար Երևանում. երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ
Երևանում երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ։
10:48
15 Հունվարի 2018
Խոշոր ՃՏՊ Շիրակում. 5 վիրավորներից 3–ը ծայրահեղ ծանր են
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
17:44
14 Հունվարի 2018
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ վարորդը մահացել է` գիտակցության չգալով (ՖՈՏՈ)
Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
17:37
14 Հունվարի 2018
Ուղևորատար Boeing-ը կախվել է ժայռից Թուրքիայում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրապիզոն քաղաքի օդանավակայանի շրջանում:
11:46
14 Հունվարի 2018
Սևանում ՃՏՊ-ի հետևանքով հայրը մահացել է, որդու վիճակը ծայրահեղ ծանր է
Կիրակի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
21:05
12 Հունվարի 2018
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում
Այսօր՝ հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:48
12 Հունվարի 2018
Երևանի շենքերից մեկի մոտ կասկածելի ճամպրուկ է նկատվել
Երևանի շենքերից մեկի մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել։