436.74
4.42
403.98
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը 2017 թվականն ավարտել է վերջին 5 տարվա ընթացքում ռեկորդային տնտեսական ակտիվությամբ

13:44
25 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Վիճագրական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թ.–ին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,7 տոկոսով, հայտնում է Ազգային վիճագրական ծառայությունը:

Անհրաժեշտ է նշել, որ վերջին անգամ երկրի տնտեսական աճը 7 տոկոսի մակարդակում գրանցվել է 2012 թ.–ին: Այն ժամանակ տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,2%, 2013-ին` 3,5%, 2014-ին` 4,1%, 2015-ին` 3%, 2016-ին` 0,7%:

Ընդ որում, 2012 թվականից հետո առաջին անգամ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը և դրա արդյունքում արձանագրվող ՀՆԱ–ի աճի ցուցանիշը ոչ միայն կկատարեն պետբյուջեում ամրագրված թիրախային նպատակը, այլև առաջին անգամ կգերազանցեն այն: Ըստ պետբյուջեի, Հայաստանի տնտեսության աճը 2017 թվականին սահմանվել է 3,2%:

Ըստ ԱՎԾ-ի, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը ապահովել են արդյունաբերության ոլորտը, որն աճել է 12,6%-ով` մինչև 1 660,9 մլրդ. դրամ, առևտրի ոլորտը` 14%-ի աճ` մինչև 2 602,1 մլրդ դրամ, ծառայությունների ոլորտը` 14.4%-ւ աճ` մինչև 1 453,5 մլրդ դրամ, ինչպես նաև շինարարության ոլորտի վերականգնումը` 2,2%-ի աճ` մինչև 415,8 մլրդ դրամ:

Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3%-ով` կազմելով 906,7 մլրդ դրամ:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին երկրում արձանագրվել է 1%–ոց գնաճ, իսկ 12 ամսվա գնաճը կազմել է 2,6%: Ըստ պետբյուջեի, 2017 թվականին գնաճը Հայաստանում նախատեսված է 4% սահմանում (±1,5%):

Բացի այդ, 2017 թվականին Հայաստանն ապահովել է արտահանման ռեկորդային ծավալ` 2 242,9 մլն դոլար (25,2%-ի աճ): Միաժամանակ, ներմուծումը կազմել է 4 182,7 մլն դոլար (27,8%-ի աճ): Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականի վերջում կազմել է 6 425,6 մլն դոլար ( 26,9%–ի աճ):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել