420.39
4.19
395.1
+16
Եղանակը Երևանում
Հայ

Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները

10:00
14 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/ Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը։

1․ «Տասը գլխավոր կանոնները սկսնակ ներդրողի համար»․ Բերթոն Մալկիել
(The Random Walk Guide to Investing: Ten Rules for Financial Success )Бертон Малкиел

Գործնական ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ներդրումներ կատարել: Ամերիկացի տնտեսագետ և Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Բերթոն Մալկիելը ձևակերպել է հիմնական խորհուրդները, որոնք կօգնեն սկսել ներդրումներ կատարել ավելի քիչ ռիսկերով։

«Գրքում ներկայացված խորհուրդները պարզ են և գործնական։ Ներդրումների աշխարհում կախարդական բաղադրատոմսեր չկան, պարզապես այն պատճառով, որ դրանք գոյություն չունեն: Չկա արագ ճանապարհ դեպի հարստություն: Եթե ինչ-որ մեկը խոստանում է ձեզ մի գիշերվա ընթացքում հարուստ դարձնել, հեռու դրեք դրամապանակը և փակեք ականջներդ»,- գրում է Մալկիելը։

2․ «Սովորական բաժնետոմսեր և անսովոր եկամուտներ»․ Ֆիլիպ Ֆիշեր
(Common Stocks and Uncommon Profits and Other Writings)

Филип Фишер

 Ամերիկացի տնտեսագետ և ներդրող Ֆիլիպ Ֆիշերի երեք աշխատանքների հավաքածուն պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է նվազագույն ռիսկերով երկարաժամկետ հեռանկարում եկամուտ ստանալ ներդրում կատարելիս։

«Սովորական բաժետոմսերի հետ աշխատելիս հաջողությունը կախված է համառ ջանքերի, հնարամտության և ազնվության համադրումից։ Մենք կարող ենք զարգացնել մեր ունակություններն այս ուղղություններից յուրաքանչյուրում, պարզապես պահանջվում են ինքնակարգապահություն և որոշ ջանքեր», – գրում է Ֆիշերը։

Հեղինակը խորհուրդներ է տալիս ներդրումային պորտֆել կազմելու համար և կիսվում է ներդրում կատարելու սեփական ռազմավարությամբ, ինչպես նաև բացատրում է, թե ինչպես պետք է ընտրել հարմար պահ սովորական բաժնետոմսերի գնման և վաճառքի համար։

3․ «Խելամիտ ներդրողի ուղեցույց», Ջոն Բոգլ
(The Little Book of Common Sense Investing)

Джон Богл

Գիրքը պարզ ներդրումային ռազմավարություն է, թե ինչպես պետք է ձեռք բերել մասնաբաժին ֆոնդում, որը կառավարում է բաժնետոմսերի դիվերսիֆիկացված պորտֆել և միշտ կառավարել այն։

«Եթե ցանկանում եք խաղալ հաղթական խաղ, այսինքն՝ ունենալ ընկերությունների բաժնետոմսեր և հրաժարվում եք պարտվող խաղից, այսինքն՝ շուկայից առաջ անցնելու փորձերից, ապա սկսեք պարզից՝ առաջնորդվեք ողջախոհությամբ, հասկացեք, թե ինչպես է աշխատում համակարգը և ազատվեք բոլոր ավելորդ ծախսերից», – գրում է Բոգլը։

Հեղինակը պատմում է հեռանկարային ներդրումային ֆոնդերի ընտրության սկզբունքների, պորտֆելի դիվերսիֆիկացման մասին։ Բոգլն ապացուցում է, որ երկարաժամկետ ներդրումներն ավելի շահավետ են կարճաժամկետ շահարկումներից։

4․ «Ներդրողի մանիֆեստ»․ Ուիլհամ Բերնսթայն
(The Investor's Manifesto: Preparing for Prosperity, Armageddon, and Everything in Between)

Уильям Бернстайн

Այս գիրքն ինքնատիպ դասագիրք է ներդրումային պորտֆելի ստեղծման մասին, այն կօգնի ներդրողին խուսափել սխալներից և չկորցնել գումար։

«Մի մոռացեք դասագրքային սահմանումը. ներդրում կատարելը սպառման հետաձգում է ներկայում` հանուն սպառման ապագայում», – գրում է Բերնսթայնը։

Հեղինակը նաև նախանշում է չորս կանոն, որոնք պետք է սովորել ներդրումային պորտֆել ձևավորելուց առաջ։

5․ «Թրեյդերի փոքր հանրագիտարան»․ Էրիկ Նայման
(The Small Encyclopedia of trader)

Эрик Найман

Հեղինակը բացատրում է, թե ինչպես է կառուցված ֆինանսական շուկան, անդրադառնում է ակտիվների ընտրության կանոններին և ռիսկերի հաշվարկին։

«Միայն խենթ մարդը կարող է խոսել կանոնավոր թրեյդինգում երկարաժամկետ հաջողության մասին՝ հիմնվելով շուկայի վերլուծության ինտուիտիվ մոտեցման վրա», - գրում է Նայմանը:

Հեղինակը վերլուծում է կապիտալի շուկայի ժամանակակից վիճակը, պատմում է թրեյդինգի և շուկայի մասնակիցների հոգեբանության մասին։

6․ «Բորսային սպեկուլյանտի հիշողությունները»․ Էդվին Լեֆևր
(Reminiscences of a stock operator)

Эдвин Лефевр

Գրքում ներկայացված է բաժնետոմսերի սպեկուլյանտի պատմությունը, որի նախատիպը Ջեսի Լիվերմորն է, ով դարձել է հայտնի այն բանի շնորհիվ, որ նրան մի քանի անգամ հաջողվել է միլիոնավոր դոլարներ վաստակել և կորցնել։

«Եթե ես բաժնետոմսեր եմ գնել Սմիթի խորհրդով, ապա դրանք պետք է վաճառել նրա խորհրդով։ Ես նրանից կախվածության մեջ եմ հայտնվում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նա գնա արձակուրդ, երբ պետք լինի բաժնետոմսերը վաճառել։ Ոչ, պարոնայք, ոչ ոք չի կարող իսկապես մեծ փողեր վաստակել հուշումներով։ Իմ փորձից գիտեմ, որ ոչ ոք չի կարող ինձ խորհուրդներ տալ, որոնք ավելի մեծ գումարներ կբերեն, քան իմ սեփական հասկացությունը», – գրում է Լեֆևրը։

Հեղինակը պարզաբանում է բորսայում առուվաճառք կատարող մարդկանց հոգեբանությունը։

7․ «Վիզուալ ներդրող․ ինչպես նկատել շուկայի միտումները»․ Ջոն Մերֆի
(The Visual Investor: How to Spot Market Trends)

Джон Дж. Мэрфи

Շուկայի վերլուծաբան Ջոն Մերֆիի բեսթսելլերի երկրորդ հրատարակությունը ներկայացնում է գրաֆիկական վերլուծության տարբեր մեթոդներ, այն հնարավորություն է տալիս կայացնել հեռատես ներդրումային որոշումներ։

«Թրեյդերներն ու ներդրողներն ավելի քան մեկ դար կիրառում են վիզուալ մոտեցում ներդրում կատարելիս։ Ընդհուպ մինչև վերջին տասնամյակ վիզուալ վերլուծությունը, որպես առևտրի և ներդրման լուրջ մեթոդ, հիմնականում կիրառվել է մասնագետների և պրոֆեսիոնալ թրեյդերների կողմից։ Հաջողության հասած թրեյդերների մեծ մասը պարզապես չեն զբաղվի առուվաճառքով, եթե սկզբում չծանոթանան գրաֆիկներին։ Նույնիսկ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհուրդն է օգտվում գների գրաֆիկներից», – վստահեցնում է Մերֆին։

Հեղինակն առաջիններից մեկն է դիտարկել տարբեր ֆինանսական գործիքներով առուվաճառքի հնարավորությունները, որոնք ընձեռում է համացանցը։

8. «Ինչպես խաղալ և հաղթել բորսայում»․ Ալեքսանդր Էլդեր
(Как играть и выигрывать на бирже)

Александр Элдер

Գրքում նկարագրվում է երեք գործոն, որոնք ազդում են թրեյդերի հաջողության վրա՝ հոգեբանություն, տեխնիկական վերլուծություն և կապիտալի վերահսկում։

«Մարդիկ երբեմն հարցնում են՝ իսկ այս երեքից ո՞րն է ամենակարևորը։ Իմ պատասխանը՝ դա նման է երեք ոտքով աթոռակին: Փորձիր հեռացնել ցանկացածը, հետո նստիր ու ասա, թե որն է ամենակարևորը»։

Հեղինակը խորհուրդ է տալիս ներդրողներին չկատարել գործարքներ այն ժամանակ, երբ նրանք վախենում կամ անհանգստանում են, քանի որ դա կարող է բերել ձախողման։

9․ «Փողերով աղջիկը։ Գիրք ֆինանսների և ողջախոհության մասին»․ Անաստասիա Վեսելկո
(Девушка с деньгами. Книга о финансах и здравом смысле)

Анастасия Веселко

Գիրքը սովորեցնում է գրագետ կազմել բյուջե, կատարել ներդրումներ, օպտիմալացնել և վերլուծել ծախսերը: Վեսելկոն պարզ լեզվով պատմում է ֆինանսների մասին՝ բոլորին հասկանալի օրինակներով։

«Ինչպե՞ս պահպանել հավասարակշռությունը։ Ինչպե՞ս սովորել մանևրել ակնթարթային ցանկությունների և երկարաժամկետ ծրագրերի միջև: Լուծում կա, և դուք դա գիտեք՝ բյուջեի պլանավորում և գիտակցված սպառում: Այո–այո, ես գիտեմ, որ արդեն սկսեցիք ձանձրանալ։ Ինչպես ձանձրալի է թվում մեկ այլ անվիճելի ճշմարտություն՝ «Եթե ուզում ես նիհարել, քիչ կեր»։ Դե ինչ արած, եթե այդպես է ճիշտ թե նիհարելու, թե փողերի հարցում։ Եթե ֆինանսական ղեկը վերցնեք ձեր ձեռքը, կսկսեք ավելի հարմարավետ և հանգիստ ապրել հիմա ու նայել ապագային», – գրում է Վեսելկոն։

Հեղինակը կիսվում է լայֆհաքերով, որոնք կօգնեն միջոցներ խնայել նոր բնակարան գնելու և հետաքրքիր ճամփորդությունների համար։

10․ «Թրեյդինգի հոգեբանություն»․ Բրետ Սթինբարջեր
(Trading Psychology)

Бретт Стинбарджер

Պետք է կենտրոնանալ ոչ թե խնդրի, այլ դրա լուծման վրա, կարծում է Սթինբարջերը։ «Թրեյդինգի հոգեբանության» ստեղծողը անանուն կերպով կիսվում է իր հաճախորդների պատմություններով, ովքեր դիմել են իրեն տարբեր խնդիրներով:

«Թրեյդինգը կյանք է մանրանկարչության մեջ»: Թրեյդինգում, ինչպես կյանքում, մենք որոշակի արժեքներ ենք հետապնդում։ Ե՛վ թրեյդինգում, և՛ կյանքում մենք կառավարում ենք ռիսկեր այս հետապնդման մեջ՝ բաց թողնելով հնարավորություններ և կրելով վնասներ: Այն, թե ինչպես ենք ձգտում արժեքներին և կառավարում ռիսկերը, որոշում է մեր անձնական և մասնագիտական հաջողությունները», - գրում է Սթինբարջերը:

Հաջողության համար մոտիվացնելու նպատակով հեղինակը խորհուրդ է տալիս ֆոնդային շուկայում հաջողության դեպքում ստեղծել դրական օրինաչափություններ, օրինակ՝ պարգևատրել ինքդ քեզ և մտերիմներին նոր գաջեթներով, հագուստով կամ այցելություններով նոր վայրեր:

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ