437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկի ֆինանսավորած նախագծերը թույլ են տվել ավելի քան 57 հազար տոննայով նվազեցնել СО2–ի արտանետումները Հայաստանում

21:11
28 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի շնորհիվ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է ավելի քան 118 մլն կՎտժ «կանաչ» էլեկտրաէներգիա, ինչը հնարավորություն է տվել ավելի քան 57 հազար տոննայով նվազեցնել ածխաթթու գազի (CO2) արտանետումները։ Այս մասին ասաց Ամերիաբանկի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը Երևանում անցկացվող «Energy Week 2023» համաժողովի շրջանակում։

Նա պարզաբանեց, որ տվյալները ստացվել են Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խմբի (IPCC) կողմից սահմանված համապատասխան գործակիցների միջոցով կատարված հաշվարկներով։

«Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն՝ ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու անցնմանն ածխածնային չեզոք տնտեսությանը։ Դեռևս 2020 թվականին բանկը թողարկեց և տեղաբաշխեց 42 միլիոն եվրո արժողությամբ կանաչ պարտատոմսեր, ինչը դարձավ առաջին նման ծրագիրը Հայաստանում», – ասաց նա։

Առաքելյանը նշեց, որ այսօր բանկն ունի 46 մլրդ դրամի կանաչ վարկերի համաձայնագրեր, որոնց մոտ 50%-ն արդեն տրամադրվել են մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։

Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը էներգետիկ ոլորտի շուկայում կազմում է 33% (ավելի քան 35 մլրդ դրամ)։

«Այժմ մենք նաև մի քանի խոշոր ծրագրեր ենք իրականացնում ոլորտում, ինչը զգալիորեն կմեծացնեն բանկի պորտֆելը էներգետիկ ոլորտում»,- ասաց նա։

Առաքելյանն ասաց, որ վերջին տարիներին կանաչ ֆինանսավորումն ակտիվացել է բոլոր բաղադրիչներով, և այսօր աճի միտում ունի։

«Մենք՝ որպես առաջատար ֆինանսական կառույց, մեծ նշանակություն ենք տալիս այս ոլորտի զարգացմանը և մեր պորտֆելում նրա մասնաբաժնի շարունակական աճին։ Այդ ուղղությամբ մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում»,- ասաց նա։

Նրա խոսքով, վերջին երկու տարիներին արևային էներգիայի ոլորտը գտնվում է իր գագաթնակետում, բանկը ֆինանսավորել և ֆինանսավորում է բավականին խոշոր ծրագրեր այս ուղղությամբ։ Առաքելյանը հույս հայտնեց, որ ոլորտը կշարունակի զարգանալ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին