419.32
4.21
393.84
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս բանկային քարտ ընտրել

13:25
18 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախևառաջ, այդպիսի քարտը շատ օգտակար և հարմար ձեռքբերում է: Դատեք ինքներդ, բայց բանկային քարտի վրա կարելի է այնքան գումար պահել, որքան հնարավոր չէ տեղավորել ոչ մի դրամապանակում՝ աննկատ մնալով գրպանահատների համար:

Կարելի է սեփական հաշվից միջոցներ կանխիկացնել շաբաթվա ցանկացած օր և օրվա ցանկացած պահի` առանց բանկ մտնելու; կատարել ինտերնետ գնումներ; չմտածել այն մասին, թե որքան կանխիկ գումար կարելի է վերցնել արտերկիր մեկնելիս; կարելի է վճարումներ կատարել խանութներում, ռեստորաններում և զեղչեր ստանալ; կուտակել բոնուսներ և այլն: Որոշ բանկեր նաև որոշակի տոկոսներ են կուտակում քարտի մնացորդի վրա: Գումարները մեծ չեն, բայց, միևնույն է, հաճելի է: Եվ նաև քարտով կարելի է վարկային գիծ ստանալ:

Քարտային առատություն ըստ ճաշակի

Իրականում գոյություն ունի քարտերի բազմազանություն՝ նվեր-քարտեր, զեղչի քարտեր, աշխատավարձերի, ուսանողական, որոշակի ծառայությունների համար և այլն: Ցանկացած բանկի մարքեթինգի բաժիններն իրենց քարտերի համար տարբեր հետաքրքիր անվանումներ են մտածում գովազդային նպատակներով, բայց, ըստ էության, դրանք ArCa, Visa կամ MasterCard քարտեր են:

ArCa քարտերը լինում են միայն դրամային և օգտագործվում են միայն Հայաստանի տարածքում: Թեև հնարավոր է, որ արդեն այս տարի դրանք սկսեն օգտագործվել նաև Ռուսաստանի տարածքում: Visa և MasterCard քարտերը միջազգային վճարային քարտեր են, և դրանցից կարելի է օգտվել աշխարհի ցանկացած երկրում: Ավանդաբար, Visa-ն ավելի մեծ տարածում ունի Ամերիկայում, MasterCard – ը՝ Եվրոպայում:

Ըստ տեսակի բանկային քարտերը լինում են երկու տեսակի՝ դեբետ քարտեր և կրեդիտ քարտեր: Դասական ընկալմամբ, դեբետ քարտը պետք է սեփական փողերը տնօրինելու համար, իսկ կրեդիտը՝ բանկի միջոցների հասանելիություն ունենալու համար: Թեև ամեն ինչ այդքան միանշանակ չէ, բայց այդ մասին ավելի ուշ:

Ինչի՞ց սկսել

Պետք է սկսել հետևյալ հարցից՝ ի՞նչ նպատակի է ծառայելու իմ քարտը: Քարտը պետք է համապատասխանի ձեր կենսակերպին, կարիքներին: Նրանից, թե նախընտրում եք ծախսել միայն ձեր փողերը կամ պարտքով վերցնում եք ընկերներից, ինքներդ եք գնումներ կատարում խանութներում, դեմ չեք ճաշել ռեստորանում, հաճախ եք արտերկիր մեկնում գործուղման կամ հանգստանալու, կարծում եք, որ խնայողությունները ծախսերից կարևոր են, որ ձեզ անհրաժեշտ է մի քանի քարտ ընտանիքի անդամների համար, կախված կլինի նաև ձեր քարտի ընտրությունը:
Օրինակ, եթե դուք որոշել եք երբեք պարտքով չվերցնել, ավելի քիչ ծախսել և ավելի շատ կուտակել, ապա ձեզ դեբետ քարտ է պետք, հաշվի մնացորդին տոկոսների կուտակմամբ; եթե հաճախ ոչ մեծ գումարներ եք պարտքով վերցնում մինչև աշխատավարձ, ապա պետք է կրեդիտ քարտ; հաճախ գործուղումներ մեկնողներին հարմար չեն ArCa քարտերը:

Որքա՞ն վճարել քարտի համար

Դա կախված է, թե ինչ քարտ եք ընտրել: Քարտի ամենատարածված տարբերակը Visa Classic/MasterCard Standard-ն է: Այդ քարտերի տարեկան սպասարկումն արժե մոտ 6 հազար դրամ: Պրեմիում կարգի քարտերը` ոսկե և պլատինե, տարեկան կարժենան մոտ 20-30 հազար դրամ, նման քարտերի քարտային փաթեթի սպասարկման արժեքն էլ ավելի թանկ է` տարեկան 40-50 հազար դրամ: Նման քարտերով բանկերը լրացուցիչ ծառայություններ են մատուցում, հատուկ առավելություններ: Եթե ձեզ համար հեղինակությունն ամեն ինչ է, սակայն տարեկան 30 հազար վճարել չեք ցանկանում, ապա հետևեք բանկերի կողմից անցկացվող ակցիաներին: Երբեմն ոսկե քարտ կարելի է ստանալ տարեկան 5000 դրամով: Սպասարկման տեսանկյունից ամենաէժան քարտերն են ArCa Classic/Visa Electron–ը, որոնք տարեկան կարժենան 2500-3000 դրամ:

Իսկ հիմա արժույթի մասին

Արդեն նշել էինք, որ արտասահմանյան ճամփորդությունների համար հարկավոր են միջազգային վճարային համակարգերի քարտեր` Visa և MasterCard: Սակայն հարկավոր է կողմնորոշվել նաև քարտի արժույթի հարցում: Կարելի է, իհարկե, օգտագործել և դրամային քարտ, բանկը կփոխանակի այն անհրաժեշտ արժույթի, սակայն ձեր դրամապանակին դա դուր չի գա: Միջազգային հաշվարկների համակարգը կառուցված է այնպես, որ աշխարհի ցանկացած երկրում ձեր դրամները նախ փոխանակվում են դոլարի, ապա` այն երկրի արժույթի, որտեղ դուք գնումներ եք կատարում: Այսինքն, միջնորդավճար ստիպված եք լինում վճարել կրկնակի: Այդ իսկ պատճառով Եվրոպա մեկնելիս հարկավոր է վերցնել եվրոյով քարտ, Ռուսաստան` ռուբլիով, մնացած դեպքերում վերցրեք դոլարային:

Ինչ-որ մեկը խոսում էր բոնուսներից…

Այո, բանկային քարտերն ունեն նաև բազմաթիվ տարատեսակ ծառայություններ, ծրագրեր: Քարտից օգտվելով` կարելի է բոնուսներ կուտակել, ապա փոխանակել դրանք կամ բանկի ծառայություններով կամ խանութներ-ռեստորանների ծառայություններով, որտեղ դուք գումար եք ծախսել: Cashback ունեցող քարտերի դեպքում բանկը վերադարձնում է ծախսած գումարի մի մասը, բացի այդ կան զեղչերի ծրագրեր խանութներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում, որոնք համագործակցում են այս կամ այն բանկի հետ: Սակայն գործընկեր կազմակերպությունների ցուցակները հարկավոր է նախօրոք ուսումնասիրել: Հնարավոր է` դուք երբեք չեք օգտվել և չեք օգտվելու այդ խանութներից: Իսկ գուցե, հակառակը, դրանք հենց այն ծառայություններն են, որոնց կարիքն ունեիք:

Որպեսզի փողը չվերջանա

Դրա համար հարկավոր է վարկային գծով /overdraft-ով քարտ: Վարկային գիծ կարելի է ստանալ և' դեբետային, և' վարկային քարտերով: Վարկային քարտի դրական կողմերից է գումարի մշտական հասանելիությունը և ցանկացած նպատակով դրա օգտագործման հնարավորությունն` առանց բանկի հետ համաձայնության: Վարկի հնարավոր չափը նախապես է սահմանվում, հենց դա էլ ձեր վարկային սահմանաչափն է: Հենց դուք վճարում եք քարտի պարտքը, վարկային գիծը նորից թարմացվում է, և դուք նորից կարողանում եք օգտվել բանկի միջոցներից: Վարկային գծի բացասական կողմերից է բարձր տոկոսադրույքը` մինչև 24% դրամային հաշվարկով, 21%` դոլարայինով:

Որքա՞ն վերցնել

Բանկում վարկային գիծ ստանալու համար հարկավոր է նվազագույնը երեք ամիս շարունակ այդ բանկով ամսական եկամուտ (աշխատավարձ) ստանալ: Առավել օպտիմալ տարբերակն այն է, երբ դուք տվյալ բանկի «աշխատավարձային» հաճախորդն եք: Բանկերը վարկային գծով քարտեր տրամադրում են նաև «օտար» հաճախորդներին, սակայն անում են դա դժկամությամբ, իսկ պայմանները կարող են ավելի վատը լինել: Սովորաբար բանկերը վարկային գիծ են տրամադրում եկամտի 4-6 ամսական չափով (երբեմն ավել), սակայն, ամեն դեպքում, վատ չի լինի անձամբ որոշել վարկային սահմանաչափը, որն անվտանգ է ձեր դրամապանակի համար: Այստեղ կարևոր է չչարաշահել և ծախսել այնքան գումար, որքան կկարողանաք վերադարձնել: Ցանկալի է նաև վերադարձնել այդ գումարն արտոնյալ ժամանակահատվածում: Իսկ հիմա գլխավորի մասին:


Եվ մեզ դրա համար ոչինչ չի սպառնում

Դեբետային քարտի նկատմամբ վարկային քարտի ամենագլխավոր առավելությունը արտոնյալ ժամանակաշրջանն է կամ grace ժամանակահատվածը, ինչպես կոչում են բանկերը։ Ի՞նչ է grace ժամանակահատվածը, դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում կարելի է օգտվել բանկի փողերից` չվճարելով տոկոսներ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ աշխատավարձ դուք կստանաք միայն երկու շաբաթից, իսկ սիրելի խանութում մեծ զեղչեր են հայտարարված հենց այսօր, իսկական թարսություն, այնպես չէ՞։ Սակայն, եթե դուք ունենք արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ, ապա կարող եք գնել այն ամենը, ինչ հարկավոր է, աշխատավարձից բանկին վերադարձնել գումարը մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը` միաժամանակ բանկին չվճարելով ոչ մի լումա։ Տարբեր բանկերում արտոնյալ ժամանակահատվածը տատանվում է 15–50 օրվա միջակայքում։ Հասկանալի է, որ ավելի երկար արտոնյալ ժամանակահատվածը շատ ավելի ձեռնտու է, այն մանևրելու հնարավորություն է տալիս։ Պետք է բանկում պարտադիր ճշտել grace ժամանակահատվածից օգտվելու պայմանները, վճարման ժամկետները, ամսական նվազագույն վճարի չափը։ Եվ մի' մոռացեք այն մասին, որ grace ժամանակահատվածի ավարտից հետո բանկը սկսելու է տոկոսներ ավելացնել, իսկ վարկային գծի տոկոսները, որպես կանոն, առավելագույնս բարձր են։ Մենք դրա մասին արդեն խոսել ենք։ Այնպես որ հարկավոր է միշտ զգոն լինել։

Որտե՞ղ է ծուղակը

Համեմատաբար ցածր տոկոսադրույքը, եթե դուք նման բան հանդիպեք, պետք է ստիպի ձեզ շատ ուշադիր ուսումնասիրել վարկի տրամադրման պայմանները, սակագները (ամեն դեպքում հարկավոր է ուշադիր ուսումնասիրել պայմանները, ցածր տոկոսադրույքի դեպքում դրանք ավելի ուշադիր ենք ուսումնասիրում)։ Բանկերը կարող են միջնորդավճար գանձել վարկային քարտի և լրացուցիչ քարտերի թողարկման, վարկային քարտի ուսումնասիրման, վարկային գիծը հաստատելու և երկարացնելու, հաշվից քաղվածք տրամադրելու, SMS ծանուցում ուղարկելու և այլնի համար։ Չեք հասցնի սթափվել, և շահավետ տոկոսադրույքը կվերածվի ավելորդ ծախսերի։ Լավագույնը, ինչ կարող եք անել, խնդրել բանկային աշխատակցին հաշվարկել փաստացի տոկոսադրույքը։ Եվ դուք կտեսնեք, թե ինչպես է 18%–ը դառնում 20%, իսկ 20%–ը` 24%։

Եթե անգամ դուք մտադիր եք հստակ «տեղավորվել» արտոնյալ ժամանակահատվածի շրջանակում, չի խանգարի ծանոթանալ պայմանագրի այն կետին, որտեղ նշված են տուգանքներն ու տույժերը։ Մի բան էլ. բանկերը շահագրգռված չեն, որպեսզի դուք վերադարձնեք գումարը արտոնյալ ժամանակահատվածի վերջում և չվճարեք տոկոսներ, դա պարզ է։ Այդ պատճառով ոչ ոք չի զանգի ձեզ և չի ուղարկի SMS հաղորդագրություն` խնդրելով վճարել պարտքը։ Ձեր շահի մասին պետք է ինքներդ մտածեք։ Եթե դուք անհոգ եք, անկարգապահ կամ վատ հիշողություն ունեք, ապա պետք է ձեր բջջայինի վրա հիշողության ծանուցում տեղադրեք։ Իսկ բանկի համար մի մտահոգվեք, ամեն անգամ, երբ դուք վճարում եք վարկային քարտով, բանկը ստանում է միջնորդավճարներ, սակայն ոչ թե ձեզնից, այլ այն ընկերություններից, որոնց դուք վճարում եք ապրանքների և ծառայությունների համար։

Մոռացեք կանխիկի մասին

Ավելի լավ միանգամից մոռանաք վարկային քարտից միջոցները կանխիկացնելու մասին, բանկերը դրա համար գանձում են 2–2,5%։ Սահմանված է նաև միջնորդավճարի նվազագույն գումար` 1,5 – 2,5 հազար դրամ, այնպես որ փոքր գումար կանխիկացնելը շատ թանկ կարժենա։ Իսկ դուք կարող է մտածեք, որ կարելի է վարկային քարտից միջոցները փոխանցել մեկ այլ քարտի, այնուհետև կանխիկացնել, սակայն բանկերը ևս դրա մասին գիտեն և միջոցների փոխանցման համար դուք կրկին պետք է միջնորդավճար վճարեք նույն ծավալով կամ մի փոքր քիչ։ Որոշ բանկերում գործում են կանխիկացման նվազեցված տոկոսադրույքներ (օրինակ 0,8% կամ նվազագույնը 500 դրամ) այն քարտերի համար, որոնք թողարկվել են մարզերի մասնաճյուղերում։ Դե ինչ արդարացի է, մարզերի բնակիչները պետք է գոնե ինչ–որ առավելություններ ունենան երևանցիների նկատմամբ։–0–





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:03
11 Ապրիլի 2024
«Հանրագիտարան փողի մասին»․ լավ միջոց երեխաներին ֆինանսների մասին պատմելու համար
Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է: Կարող է թվալ, թե երեխաները կարիք չունեն իմանալու փողի մասին, բայց դա այդպես չէ
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ