438.65
4.42
404.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում բարձր վարձատրվող մասնագիտությունների հնգյակը

12:27
13 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թ.–ի բյուջեի նախագծով ՀՀ–ում աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում, այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նշել է, որ 2018 թ.–ին, ինչպես նախորդ երկու տարիներին, չի նախատեսվում սոցիալական ծախսերի ավելացում։ Նախարարի խոսքով, պետությունը չի կարող իր վրա վերցնել նոր սոցիալական պարտավորություններ, քանի որ պետք է կայունացնի իր տնտեսական հնարավորություններն ու ներուժը։ Այս ամենի համատեքստում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց կազմել հայկական տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտների վարկանիշը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա։

Այսպիսով, ԱՎԾ–ի տվյալների համաձայն` ՀՀ տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտը, 2017 թ.–ի առաջին կիսամյակի արդյունքներով, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է։ Այս ոլորտում զբաղված աշխատակցի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 438 415 դրամ։

арм Кошелек 1 зарплаты

Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրական գործունեության ոլորտն է, որտեղ ֆինանսիստների և ապահովագրական գործակալների աշխատավարձը հասնում է 405 719 դրամի։


арм Кошелек 2 зарплаты  


Երրորդը լեռնահանքային արդյունաբերության ոլորտն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմել է 396 518 դրամ։

арм Кошелек 3зарплаты

Չորրորդ հորիզոնականում է էներգետիկայի ոլորտը, որտեղ միջին ամսական աշխատավարձը 271 781 դրամ է։

арм Кошелек 4 зарплаты


 Եվ վերջապես 5–րդ հորիզոնականում է պետական կառավարման, պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, որտեղ միջին ամսական աշխատավարձը, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում, կազմել է 218 463 դրամ։

арм Кошелек 5 зарплаты

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2017 թ.–ի 6 ամսում ընդհանուր առմամբ կազմել է 187 643 դրամ, ինչը 2,4 տոկոսով ավել է 2016 թ.–ի ցուցանիշից, ինչի մասին են վկայում ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։

Միաժամանակ ՀՀ–ում ամենաբարձր աշխատավարձերը գրանցված են Սյունիքի մարզում` 286 874 դրամ և Երևանում` 206 093 դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնում` 120 918 դրամ և Շիրակում`133 110 դրամ։

Загружается новость ... "Право"

ՀՀ–ում հայտնի JobFinder.am պորտալի վիճակագրության համաձայն` ընթացիկ կիսամյակում ամենապահանջվածը շարունակում է մնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` բոլոր թափուր տեղերի մոտ 28 տոկոսը։ Գործատուների 547 ծանուցում բաժին է հասնում հենց ՏՏ ոլորտին։

Թափուր աշխատատեղերի առաջին հնգյակում են նաև բանկերն ու ֆինանսական կառույցները` 323 հայտարարություն, վաճառքների ոլորտը` 272, ադմինիստրատիվ/գրասենյակային ոլորտը` 170, գովազդը, մարկետինգն ու PR–ը` 111 հայտարարություն։

JobFinder.am պորտալում 2017 թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում հրապարակվել է թափուր աշխատատեղի 1933 հայտարարություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։