439.88
4.45
403.71
+12
Եղանակը Երևանում
Հայ

Բլոքչեյնի առաջամարտիկը պատմել է հայկական բիզնեսի համար բիթքոինի օգուտի մասին

10:57
26 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Bitcoin Center NYC-ի հիմնադիր ու տնօրեն, բլոքչեյնի հիման վրա տեխնոլոգիաների զարգացման առաջատարներից մեկը` Նիք Սփանոսը, կարծում է, որ բլոքչեյնի ու բիթքոինի տեխնոլոգիաները կարող են օգնել հայ գործարարներին նոր շուկաներ մտնելու հարցում:

криптовалюта

«Հայաստանում ես հանդիպեցի փոքր բիզնեսով զբաղվող գործարարի հետ: Նա ասաց, որ իր արտադրանքն ուղարկում է արտերկիր, սակայն վճարային համակարգում առկա խնդիրների պատճառով չի կարողանում ստանալ իր փողը: Իսկ կրիպտոարժույթը մարդկանց հնարավորություն է տալիս առանց միջնորդների ստանալ վաստակած գումարը, հավասար պայմաններ է ստեղծում», - ասաց Սփանոսը:

Բիթքոինների բանկոմատ ստեղծելու մեկ այլ առավելությունը, նրա խոսքով, գաղտնագրման լուրջ մեդոթների շնորհիվ տրանզակցիաների կեղծումների անհնարինությունն է:

Նրա խոսքով, մարդիկ առաջին անգամ կարող են վստահել միմյանց, ու այդ վստահությունն ապահովվում է բիթքոինների շնորհիվ:

криптовалюта

Միաժամանակ Սփանոսը նշել է, որ լրատվամիջոցներում հաճախ արծարծվող կանխիկացումների անանուն լինելու հնարավորը խնդիրը բիթքոինի տեխնոլոգիայի աշխատանքի սկզբունքները չհասկանալն է:

«Տրանզակցիաները հնարավոր չէ կեղծել և դրանց հնարավոր է հետևել` սկսած ամենաառաջինից: Իսկ եթե ցանկություն կա պահել գաղտնիությունը` գոյություն ունեն այլ կրիպտաարժույթներ, բայց չկա տեխնոլոգիա, որն ապահովում է 100-տոկոսանոց գաղտնիություն: Կարելի է լինել բիթքոինի կողմնակից կամ հակառակորդ, բայց չի կարելի ասել, որ դա չի աշխատում: Դրանից այժմ բոլորն են օգտվում, և օգտագործողների թիվն աճում է անասելի ծավալներով»,- ասել է նա:

криптовалюта

Բիթքոինի ռեկորդային փոխարժեքը գրանցվել է 2017 թվականի դեկտեմբերի 17–ին, երբ կրիպտոարժույթը հաղթահարել է 20 հազար դոլարի հոգեբանական արգելքը, իդկ դրա կապիտալացումը գերազանցել է 336 մլրդ դոլարը։ coinmarketcap.com–ի տվյալներով, կրիպտոարժույթի փոխարժեքը 2018 թվականի հունվարի 25–ին կազմում է 11.5 հազար դոլար, իսկ կապիտալացումը` 192.8 մլրդ դոլար, ինչը համապատասխանում է բոլոր կրիպտոարժույթների կապիտալացման ընդհանուր ծավալի 34.3 տոկոսը։

криптовалюта

Բլոքչեյնը տվյալների պահման ձև է կամ տրանզակցիաների, գործարքների, պայմանագրերի թվային ռեեստր։ Դրա գլխավոր տարբերությունն ու անվիճելի առավելությունն այն է, որ այդ ռեեստրը չի պահվում ինչ–որ մի տեում։ Այն տեղաբաշխված է մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար համակարգիչների շրջանում ողջ աշխարհով։ Տվյալների այդ բազան ինչ–որ գործարք կրկնակի օգտագործելու հնարավորություն չի տալիս։ Բլոքչեյնը բացառում է ֆիզիկական միջնորդներին (մարդկանց կամ ընկերություններ), որոնք կարող են շահ ունենալ տրանզակցիաներից` համակարգը կառուցված է մաթեմատիկական ալգորիթմների վրա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։