437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես պաշտպանվել ֆիշինգից. փորձագետի 5 խորհուրդները

11:05
05 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ինչպե՞ս կարող է ֆիշինգը վտանգավոր լինել օգտատերերին։ Ովքեր չկռահեցին, պարզաբանենք, որ ֆիշինգը ինտերնետային խարդախություն է, երբ մարդկանցից խաբեությամբ ստանում են տարբեր տվյալներ։

Ֆիշինգն ամենից հաճախ տարածվում է զանգվածային ծանուցումների միջոցով, որոնք իբր ստացվում են հայտնի ընկերություններից կամ նույնիսկ ձեր բանկից։ Այդ ծանուցումներում ձեզ խնդրում են շտապ թարմացնել կամ հաստատել անձնական տվյալների իսկությունն` անցնելով ին–որ հղումով։ Եվ եթե դուք մուտքագրեք ձեր տվյալները, չարագործները կկարողանան հասանելիություն ստանալ ձեր բանկային հաշիվների ֆինանսական միջոցներին։ Նրանք նաև կարող են վաճառել ձեր անձնական տվյալները «սև» շուկայում` ստանալով աստղաբաշխական շահույթ։

Ծրագրավորող, կիբերանվտանգության փորձագետ Սամվել Հայրապետյանի հինգ խորհուրդները կօգնեն խուսափել նման իրավիճակներից և չհայտնվել կիբեր–խաբեբաների ծուղակում։

кошелек фишинг

1. Ակտիվացնել երկգործոն նույնականացումը

Սոցցանցերի օգտահաշիվները պաշտպանելու համար պետք է ակտիվացնել երկգործոն նույնականացումը և կապել այն Google–ի նույնականացման հավելվածին։ Դրա համար պետք է մուտք գործել Facebook–ի օգտահաշիվ, բացել կարգավորումներն ու մուտք գործել «Անվտանգություն» բաժին։ Այնտեղ պետք է գտնել «Միացնել երկգործոն նույնականացումը» կետը և սեղմել այն։

Եթե օգտատերն ակտիվացրել է երկգործոն նույնականացումը, օգտահաշիվը շատ ավելի դժվար կլինի կոտրել, քան սովորական գաղտնաբառի դեպքում։

Երկգործոն նույնականացումն օգտահաշվի լրացուցիչ պաշտպանություն է։ Սակայն պետք է հիշել, որ անհնար է օգտահաշիվը դարձել ամբողջությամբ անխոցելի։

кошелек фишинг

2. Ակտիվացնել Google նույնականացման հավելվածը

Պետք է ներբեռնել հավելվածն ու անծանոթ սարքավորումից մուտք գործելու ժամանակ օգտվել այդ հավելվածի կողմից գեներացված մեկանգամյա կոդից։ Ընդ որում չպետք է մոռանալ պահպանել մեկանգամյա ռեզերվային կոդերը, որոնք կարելի է մուտքագրել, եթե հնարավոր չէ օգտվել հավելվածից։

кошелек фишинг

3. Չվստահել կասկածելի հավելվածներին

Անձնական տվյալներն ու սոցցանցերի օգտահաշիվները պաշտպանելու համար մի ներբեռնեք կասկածելի հավելվածներ, որոնք առաջարկում են գումար վաստակել, տեսնել, թե ով է մտել ձեր էջ, հետևել տարբեր մարդկանց։

Պետք է խուսափել կասկածելի հավելվածներից, եթե չեք ցանկանում, որ ձեր հեռախոս վիրուս մտնի։ Վիրուսները չեն կարող ինքնուրույն մտնել, նրանց անհրաժեշտ է որոշակի ճանապարհ` WiFi ցանցից մինչև տարբեր հավելվածներ։

кошелек фишинг

4. Զգույշ լինել գաղտնաբառերի հարցում

Մի ներբեռնեք չստուգված հավելվածներ, որոնք ունեն ցածր վարկանիշ, ինչպես նաև մի գրանցվեք տարաբնույթ հարթակներում։ Գրանցման ժամանակ պետք չէ ամենուր օգտագործել AppStore–ի և iCloude–ի գաղտնաբառերը, քանի որ, օրինակ, Apple–ի դեպքում AppStore–ի և iCloude–ի մուտքանվան և գաղտնաբառի կորստի դեպքում օգտատերը կորցնում է Apple-ի բոլոր ֆունկցիաները։

кошелек фишинг

5. Կապի մեջ լինել կայքի ստեղծողի հետ

Կայքեր ունեցող օգտատերերը պետք է կապի մեջ լինեն կայքերի ստեղծմամբ զբաղվող ծրագրավորողների հետ և ավելի ուշադիր լինեն խոցելի հատվածների հարցում։ Պետք է նաև ուշադրություն դարձնել տեսախցիկներին, որոնց միջոցով հաքերները կարող են գաղտնագողություն իրականացնել տեղեկատվություն ստանալու համար։ Այս դեպքում անհրաժեշտ է միանգամից թարմացնել գաղտնաբառերն ու մուտքանունները, ինչպես նաև փակ պահել համակարգչային պորտը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները