421.45
4.21
389.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ընտրում ենք բանկ էկվայրինգի համար. 7 օգտակար խորհուրդ

10:44
08 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էկվայրինգի միջոցով վճարումներ կատարելը վաղուց դարձել է հայաստանյան առօրյայի մի մասը։ Այն շատ հարմար բանկային ծառայություն է, որը գնորդին թույլ է տալիս արագ և առանց հատուկ ջանքերի վճարումներ կատարել գնումների ժամանակ, իսկ առևտրային ձեռնարկություններին` ավելացնել վաճառքի ծավալներն ու հաճախորդների թիվը։ Բայց այստեղ մի հատուկ պահ կա. շատ կարևոր է էկվայեր–բանկի ճիշտ ընտրությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է յոթ գործնական խորհուրդ, որոնք կօգնեն կողմնորոշվել այս բարդ հարցում։

1. Իմացեք, թե ինչ սարքավորում է տրամադրում բանկը

Кошелек банк эквайринг

Հատուկ սարքավորումներն ու ծրագրային ապահովումն ազդում են պլաստիկ քարտերի օգտագործմամբ հաշվարկ կատարելու արագության և անվտանգության վրա։ Կիրառվող սարքավորումների հնարավոր տարբերակներն են.

·         POS–տերմինալներ

·         իմպրինտերներ

·         պրոցեսինգային կենտրոններ

·         դրամարկղային սարքեր

·         PinPad

Առավել բյուջետային և արդյունավետ են POS–տերմինալները։ Դրամարկղային սարքերի օգտագործումը կարող է կապված լինեն լրացուցիչ ֆինանսական բեռի հետ։ PinPad–ի դեպքում գործարկվում է հատուկ հարթակ` պաշտպանիչ գաղտնաբառի մուտքագրման համար։ 

2. Ուշադրություն դարձրեց բանկի հետ էկվայրինգի տերմինալի կապի տեսակին

Кошелек мобильный банк

Բանկի հետ էկվայրինգի տերմինալի կապի` օգտագործվող տեսակը սահմանում է իրականացվող գործառնության արագությունը։ Կան մի քանի ուղիներ, որոնցով իրականացվում է քարտից գումար հանելու հայցը` dial-up, GSM, GPRS, Ethernet, Wi-Fi։ Ethernet–ի և Wi-Fi–ի օգտագործման դեպքում պատասխանը ստացվում է 1–3 վայրկյանում։

3. Հետաքրքրվեք, թե ինչ վճարային համակարգերի հետ է աշխատում բանկը

Кошелек банк эквайринг

Կոնկրետ բանկերը փոխգործակցում են որոշակի վճարային համակարգերի հետ։ Ձեռնարկության համար շատ ձեռնտու կլինի եկամտի տարբեր մակարդակ ունեցող հաճախորդների քարտերի սպասարկման լուծումը։ Դրա շնորհիվ սպառողների լսարանը կունենա ընդլայնման կայուն միտում։

4. Ուշադիր ուսումնասիրեք էկվայրինգի պայմանագիրը

Кошелек банковская карта

Էկվայրինգի պայմանագրում առկա են մատակարարի և ծառայությունները սպառողի միջև փոխհարաբերությունների բոլոր հիմնական կետերը։ Համագործակցության ընթացքում տհաճ անակնկալներից խուսափելու համար հարկավոր է մանրամասն ուսումնասիրել իրավունքներն ու էկվայերի նկատմամբ պարտավորությունները։ Էկվայերի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում հնարավոր է դիմել դատարան։ Այս դեպքում պայմանագիրը կլինի գործի քննության հիմնական առարկան։

5. Գնահատեք սպասարկման մակարդակը
   
Кошелек банк эквайринг

Մատուցվող սպասարկման մակարդակն անմիջական ազդեցություն է ունենում էկվայրինգի վերջնական արժեքի վրա։ Հնարավոր ծառայությունների թվում պետք է նշել սարքավորումների տեղադրումը և հետագա սպասարկումը։

Հրահանգում անցկացնելից ձեր ձեռնարկության աշխատակիցները պետք է ստանան հետևյալ հարցերի պատասխանները.

·         սարքավորման շահագործման հիմնական սկզբունքները

·         Ռեկվիզիտների և քարտերի դասակարգումը

·         Գնորդի սպասարկման ընթացակարգի հաջորդականությունը

·         Ավտորիզացման չեղարկման ընթացակարգի ուսուցում

·         Գնման վերադարձի ձևակերպում

·         Քարտի իսկության որոշում 

6. Ծանոթացեք սպասարկման ֆինանսական պայմաններին

Кошелек, Как правильно выбрать банк для вклада

Ուշադրության արժանի շատ կարևոր ֆինանսական պայմաններից է ձեռնարկության եկամտի փոխհատուցման ժամկետը։ Դրամական միջոցները փոխանցվում են ընկերության հաշվին 1-3 օրացույցային օրերի ընթացքում։ Անհրաժեշտ է նաև գնահատել ծախսերի մոտավոր չափը, որը կրում է ձեռնարկությունն էկվայրինգի ծառայությունից օգտվելու դեպքում։ Վերջնական գումարը ձևավորվելու է` հաշվի առնելով տարբեր գործոնների համադրությունը՝ սարքավորման տեղադրուը, ծառայության ակտիվացում, սարքավորման վարձույթ, վերանորոգման աշխատանքներ (ըստ անհրաժեշտության)։

7. Ծանոթացեք բանկերի էկվայրինգի սակագներին

Кошелек мобильный банк 

Էկվայրինգի սակագները ներկայացված են ապրանքի կամ ծառայության արժեքի տոկոսադրույքի տեսքով։ Նման միջնորդավճար գանձվում է յուրաքանչյուր գործառնության համար։ Նմանատիպ ծառայությունից օգտվելու սակագները ձևավորվում են կախված ձեռնարկության շրջանառությունից, կազմակերպության գործունեության ոլորտից, գործառնություններ անցկացնելու լիզենցիայի և սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայությունից, ինչպես նաև էկվայրինգի տեսակից։

Եվ վերջում...

Անհարմար վիճակում չհայտնվելու համար սկզբում մանրամասն ծանոթացեք էկվայրինգի պայմաններին, որոնք առաջարկում է կոնկրետ ֆինանսական կազմակերպությունը։ Եվ այլ բանկերի պայմանների հետ համեմատելուց հետո միայն ընդունեք վերջնական որոշում և համարձակորեն կնքեք պայմանագիր էկվայեր–բանկի հետ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել